«Իրանի վերնախավերը կարողացան կարճ ժամանակում պատերազմը դարձնել համազգային»․ Վարդան Ոսկանյան
![]() 311 Չորեքշաբթի, 25 հունիսի, 2025 թ., 00:06 Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կասկած չկա, որ Իրանի դեմ իսրայելական ագրեսիան ուներ շատ կարևոր մի նպատակ, որը չէր էլ թաքցվում և հրամցվում էր «ռեժիմի փոփոխություն» փաթեթավորմամբ։ Իրականում դա Իրանը ներսից քայքայելու և փաստացիորեն մասնատելու նպատակ էր, որի խթան պետք է դառնային իսրայելական և ամերիկյան հարվածները։ Հաշվարկը, սակայն, սխալ էր կառուցված, նախևառաջ, մեկ հիմնական օբյեկտիվ պատճառով՝ Իրանն, ի տարբերություն Մերձավոր Արևելքի մի շարք պետությունների, գաղութատիրական քաղաքականության ծնունդ չէ, այլ ավելի քան 2500-ամյա պետական և քաղաքակրթական ավանդույթի շարունակություն։ Սուբյեկտիվ գործոններից պետք է նշել, որ Իրանի վերնախավերը կարողացան ներքաղաքական և ներհասարակական ընկալումներում շատ կարճ ժամանակում այս պատերազմը դարձնել համազգային կամ հայրենական պատերազմ։ Միջին վիճակագրական իրանցու պատկերացումներում սա այլևս «անհասկանալի» բախում չէր Սիրիայում, Իրաքում, Լիբանանում կամ այլուր «ինչ-որ արաբների» համար, սա հենց իրանցիների պատերազմն էր սեփական հայրենիքը պաշտպանելու նպատակով, ինչն առաջացրեց ներքաղաքական և հասարակական աննախադեպ համախմբում երկրի ներսում՝ ապահովելով անհրաժեշտ դիմակայունություն։ Ի դեպ, սա նաև հսկայական կրեդիտ է իրանական վերնախավերի համար, որոնք ճիշտ գործելու դեպքում, կարող են համախմբման այս հսկայական ներուժն ուղղել Իրանի էլ ավելի հզորացման ուղղությամբ»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
