Երեքշաբթի, 24 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Կտրիճ Ներսիսյանի խոսնակը հրապարակում է արել, թե իբր թլպատված եմ. պատրաստ եմ ապացուցել հակառակը». Նիկոլ Փաշինյան

«Կտրիճ Ներսիսյանի խոսնակը հրապարակում է արել, թե իբր թլպատված եմ. պատրաստ եմ ապացուցել հակառակը». Նիկոլ Փաշինյան
221
Այսօր, 14:06

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կտրիճ Ներսիսյանի խոսնակը հրապարակում է արել, թե ես իբր թլպատված եմ։
Պատրաստ եմ ընդունել Կտրիճ Ներսիսյանին ու իր խոսնակին և ապացուցել հակառակը։
Իսկ ինքը թող ի վերջո պատասխանի հարցին, կուսակրոնության ուխտը խախտե՞լ է, թե ոչ։ Զավակ ունի՞, թե ոչ»:

Ավելի վաղ Տեր Զարեհ Աշուրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Կարծում եմ, որ մեր Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է րոպե առաջ մաքրել ազգադավ, նախնյաց հիշատակը անարգած, մկրտության ուխտը դրժած և Սուրբ Դրոշմի կնիքը թլպատության նշանով փոխած կեղծ «հավատացյալներից»:
Հուդան էլ 12-ից մեկն էր և իրեն համարում էր Քրիստոսի հետևորդ, բայց 30 արծաթն ավելին էր, քան իր հավատքը:
Եթե սրա հոգևոր հայրը հուդան չէ, թող հռչակի իր հոգևոր հոր անունը:
Ժամանակակից «հուդա իջևանցին» բոլոր առումներով ուզում է գերազանցել իր հոգևոր նախահորը՝ հուդ իսկարիովտացուն»:

Աղբյուրը`   Նիկոլ Փաշինյան