Չորեքշաբթի, 25 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Ոչ ոք ի զորու չէ խանգարել քեզ, պարո՛ն, իրացնելու խայտառակ լինելու քո «սահմանադրական իրավունքը»․ Արշակ Սրբազան

«Ոչ ոք ի զորու չէ խանգարել քեզ, պարո՛ն, իրացնելու խայտառակ լինելու քո «սահմանադրական իրավունքը»․ Արշակ Սրբազան
223
Երեկ, 19:00

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի թելեգրամյան գրառումը․ «Սափրված ծաղրածուն ոչ մի կերպ չի ազատվում իր մտասևեռումներից ու կպչուն մտքերից: Հիվանդ երևակայությունը անընդհատ սավառնում է նույն առանցքի շուրջ: Իրեն թվում է հիմարությունները բազմիցս կրկնվելով՝ կդառնան իմաստություն, իսկ բամբասանքները՝ ճշմարտություն:
Ոչ ոք ի զորու չէ խանգարել քեզ, պարո՛ն, իրացնելու խայտառակ լինելու քո «սահմանադրական իրավունքը»:
Շարունակիր «դիմակայել» համազգային մարտահրավերներին՝ կրքոտ ու խանդավառ հայհոյախոսությամբ. դա քո սնունդն է»: