Չորեքշաբթի, 25 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Իմ զորակցությունն եմ հայտնում Սամվել Կարապետյանին». Կարեն Կարապետյան

«Իմ զորակցությունն եմ հայտնում Սամվել Կարապետյանին». Կարեն Կարապետյան
219
Երեկ, 23:54

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այն ամենը, ինչ այսօր կատարվում է Սամվել Կարապետյանի ու նրա ընտանիքի նկատմամբ, ամոթալի է, անթույլատրելի և անպատվաբեր ցանկացածի համար, բայց նախ և առաջ մեր երկրի համար:
Տարիներ շարունակ նրա ու իր ընտանիքի գործունեությունը կապված է եղել մեր Հայրենիքի զարգացման հետ, իր մշտական աջակցությամբ ներկա է եղել հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցող բոլոր կարևորագույն իրադարձություններին: Պատահական չէ, որ նա մեծ հեղինակություն է վայելում ոչ միայն երկրում, այլ դրա սահմաններից դուրս՝ մշտապես բարձր պահելով հայ ժողովրդի պատիվն ու անունը, դժվար պահերին հենարան լինելով բազմաթիվ հայրենակիցների, մեծամասամբ դա անելով լուռ: Այս համատեքստում, բնական է, որ Սամվել Կարապետյանը չէր կարող անտարբեր մնալ Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ կատարվող գործողություններին:
Իմ զորակցությունն եմ հայտնում իմ լավ ընկերոջն ու բարեկամին՝ Սամվել Կարապետյանին, նրա ընտանիքին և կոչ եմ անում ՀՀ իրավապահ համակարգի պատասխանատուներին գործել օրենքի ու տրամաբանության շրջանակներում»:

Աղբյուրը`   Կարեն Կարապետյան