Երեքշաբթի, 24 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Իրանն ու Իսրայելը այլևս նախկինը չեն». Արա Պողոսյան

«Իրանն ու Իսրայելը այլևս նախկինը չեն». Արա Պողոսյան
124
Այսօր, 17:12

Քաղաքագետ Արա Պողոսյանի գրառումը. «Որպես առաջին եզրակացություն
Իրանը այլևս նախկինը չէ, ինչպես և Իսրայելն այլևս նախկին Իսրայելը չէ։ Ընդ որում՝ թե՛ Իրանը և թե՛ Իսրայելը այս 11-օրյա պատերազմից ավելի ուժեղացած դուրս չեն եկել։ Երկուսն էլ ունեն իմիջային, տնտեսական, սոցիալական, ռազմական, քաղաքական լրացուցիչ նոր խնդիրներ, և այդ խնդիրները ստիպված են լինելու լուծել։ Իսկ դա կնշանակի առնվազն որոշ ժամանակ «վերքերի բուժման» շրջան, հետևաբար և տարածաշրջանում ռազմական բախումների վտանգի էական նվազում։
Մյուս կողմից՝ Իրանը կանգնած է ռազմավարական ընտրության առաջ․ այլևս մինչ պատերազմը եղած ռազմավարությունը արդիական չի կարող լինել, որովհետև հողի վրա նոր իրողություններ են հաստտավել։ Իսկ նոր ռազմավարությունը պետք է համակողմանի գնահատի Իրանի ներկա հնարավորությունները և սահմանի վերակառուցման նոր ռազմավարություն։ Ընդ որում, Իրանը ստիպված է լինելու առերեսվել թե՛ իր տարածաշրջանային քաղաքականության և թե՛ գլոբալ քաղաքականության փոխակերպումներին։
Բացի տնտեսական բազիսը, Իրանը ունի նաև մեկ այլ կարևոր բազիս՝ «Փափուկ ուժը», որի շնորհիվ կարող է մշակել իր նոր ռազմավարությունը, ամրապնդելով ո՛չ միայն ռեգիոնալ ազդեցությունը, այլև միջազգային։
Բայց մինչ այդ, կարևոր են նաև ներքին փոփոխությունները, հատկապես հիմա, երբ նշմարվում է ներքին մոբիլիզացիա։ Ներքին ռեֆորմները կարևոր են թե՛ տնտեսական արդյունավետ մոդելի կիրառման տեսանկյունից, թե՛ երկիր ներդրված արտասահմանյան լրտեսական ցանցերի չեզոքացման տեսանկյունից, և թե՛ անջատողական շարժումների չեզոքացման տեսանկյունից։
Իրանական հազարամյակների քաղաքակրթությունը մեկ անգամ չէ, որ տեսել է վերելք․․․»:

Աղբյուրը`   Արա Պողոսյան