Նոր բնակարան, հողամաս, 26,7 մլն տարեկան եկամուտ. ինչ ունի Արայիկ Հարությունյանը. «Ժողովուրդ»
![]() 148 Չորեքշաբթի, 25 հունիսի, 2025 թ., 09:06 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն 4 տարի վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանը 2018 թվականից ի վեր, երբ քայլելով՝ ցուպը ձեռքին, հասավ Երեւան, աստիճանաբար տան տեր դարձավ եւ ձեռք բերեց իրեն պատկանող մի քանի անշարժ գույք։ 2022 թվականին Արայիկ Հարությունյանը միանձնյա սեփականությամբ հողամաս է գնել, որը հայտարարագրել է 2024 թվականի եկամուտների, անշարժ գույքի, ծախսերի եւ շահերի տարեկան հայտարարագրում։ Նախորդ տարի այս հողամասին Հարությունյանն ավելացրել է եւս մեկը՝ գնելով հողամաս Տավուշի մարզի Իջեւան համայնքում 1 մլն 215 հազար դրամ արժողությամբ։ Բացի հողամասից՝ Հարությունյանը գնել է նաեւ բնակարան «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ից, որն արժեցել է 36 մլն 323 հազար դրամ։ Ընդհանուր հաշվով տարեվերջի դրությամբ Արայիկ Հարությունյանն ունի հայտարարագրված 3 անշարժ գույք։ Նա որեւէ տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։ Հարությունյանի բանկային հաշիվների մնացորդը կազմել է գրեթե 11.5 մլն դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 90 հազար դրամ։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 26 մլն 771 հազար դրամ, որից 23 մլն 806 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Վարչապետի աշխատակազմից, իսկ 2 մլն 965 հազար դրամը ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացած եկամուտ է։ Ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 27 մլն 420 հազար դրամ, ինչը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, որի համար էլ, որպես եկամտահարկի վերադարձ, Հարությունյանը ստացել է 2,9 մլն դրամ։ Վարկի մարմանն ուղղված վճարումները կազմել են 3 մլն 696 հազար դրամ։ Արայիկ Հարությունյանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության Պետական կառավարման ակադեմիայի (ՊՈԱԿ) խորհրդի նախագահ, «Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի եւ «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան Հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի Հոգաբարձուների խորհրդի անդամ։ Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար վարչության անդամ է»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
