Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Ադրբեջանցիների համար հայաստանյան անցնող օրերի լրահոսը լրիվ տոնական էր»․ Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանցիների համար հայաստանյան անցնող օրերի լրահոսը լրիվ տոնական էր»․ Տիգրան Աբրահամյան
191
Հինգշաբթի, 26 հունիսի, 2025 թ., 11:06

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանցիների համար հայաստանյան անցնող օրերի լրահոսը լրիվ տոնական էր՝ «ռևանշիստներին» իրար հետևից կալանավորում են՝ Սամվել Կարապետյանից մինչև Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյան:
Նրանց, իհարկե, առաջին հերթին հաճույք է պատճառում այն ամենը, ինչը տեղի է ունենում արցախցիների ու այն անձանց հետ, ովքեր տարիներով պաշտպանել են Արցախը՝ իրենց ծառայությունից մինչև ներդրումներ, բարեգործություն:
Ադրբեջանցիները լավագույնս գիտակցում են, թե ինչ է կատարվում Հայաստանում, որովհետև վերոնշյալ թեմայի հետ կապված ՀՀ կառավարչի հետ ունեն ներդաշնակ շահեր և սպասումներ»: