Հինգշաբթի, 26 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

««Ահաբեկիչների դեմ պայքարի» քողով արևմուտքից կանաչ լույս է ստանում»․ Լիլիթ Գալստյան

««Ահաբեկիչների դեմ պայքարի» քողով արևմուտքից կանաչ լույս է ստանում»․ Լիլիթ Գալստյան
198
Այսօր, 15:12

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀԱՄԱՌՈՏ՝ ԵՐԵԿՎԱ ՖԱՐՍԻ ՄԱՍԻՆ․
1․ Ընդդիմությանը «բռնելու» անոնսը տրվել էր դեռ երկու շաբաթ առաջ՝ ԱԺ-ում, ուր երկրի իշխանության բոլոր ճյուղերը ուզուրպացրած փաշինյանը հերթական սրացման պահին բացահայտ հայտարարեց, «սաղիդ/ընդդիմությանը/ լցնելու եմ ԱԱԾ պադվալները»։
Որ ուժայիններն են այս իշխանության հենարանը՝ առավել քան ակնհայտ է։ Որ չկա ուժային, որ չի կատարի իր հրահանգը՝ նույնպես։
2․ Բնականաբար ծրագրված օպերացիայի ձնծաղիկները հայտնվեցին CIVIC-ի պադվալում, և հրապարակ նետվեց մեկ տարվա վաղեմության ինչ-որ թուղթ, որին հաջորդեց մասկի շոուն։
Անկախ այն զավեշտական բանից, որ այդ թուղթը 2024-ի թվագրություն ուներ, այդպիսի բովանդակությամբ ծրագիր կարող է կազմել համարգիչ ունեցող միջին և դրանից էլ ցածր գիտելիքներով ցանկացած անձ, աներկբա է նաև, որ այդպիսի ծրագիր կարող է ունենալ հանրային համախմբման նպատակ ունեցող ցանկացած շարժում կամ քաղաքական հոսանք, հակօրինական բան չկար այդտեղ։
3․ Քանի որ սա բավարար չէ, տեսարանը պետք էր հարստացնել և դարձնել «տպավորիչ»։ Անցում է կատարվում «մասկի շոու» էտապին և վրա է գալիս իրեղեն ապացույցների փուլը, ուր հանրայնացվում են մոնտաժված ձայնագրություններ, ՕՐԻՆԱԿԱՆ մեկ-երկու զենք, մանկական խաղալիքներ, ինչ-որ պտավոր գլխաշոր ու մանկակայն հրավառության պարագաներ։
4․ Սա էլ բավարար չէ․ փաշինյանի՝ որպես բռնապետական ռեժիմ կառուցողի փաստն արդեն միջազգային զեկույցներն են արձանագրում։ Եվ մեջտեղ է նետվում «ահաբեկչության» թեզը։ Դե ահաբեկչությունը բնականաբար սրբազան կով է արևմտյան աշխարհի համար, ինչը թույլ կտա ապահովագրել իրեն երկրում քաղաքական տեռորը շարունակելու ծրագրից։ Իսկ միջազգայիններն էլ իհարկե պարտավոր են հավատալ «պրոռուսական ագենտ ահաբեկիչների» դեմ պայքարին։
5․ Հիմա եկել է հիմնավորելու փուլը։ Եվ երկրում «մոլեգնող ահաբեկիչներին բացահայտելու, դատապարտելու» մասին տեքստեր են գրում փաշինյանի սազանդարները՝ ժողովրդավարության բաստիոնի շահառուները, որոնցից շատերն իրենց գնահատականները հնչեցրին անգամ հետախուզումներին զուգահեռ։ Հրահանգված էր ըստ սցենարի
ԵՎ՝
Ա․ «Ահաբեկիչների դեմ պայքարի» քողով փաշինյանն արևմուտքից կանաչ լույս է ստանում, ազատ դառնում իր բոլոր գործողություններում։
Բ․ Փորձում է վախի ու ռեպրեսիաների գործիքակազմով 37թ-ի վերածել երկիրը՝ լռեցնել դիմադրության օջախները, պարզապես գլխատել հայ միտքն ու կամքը։
Գ․ Ձերբակալությունների և ճնշումների ֆոնին սահուն դարձնել նոր զիջումները։
Հ․Գ․ Բնականաբար, այս ամենը՝ քաղաքական հոգեվարքի և հոգեկան անհավասարակշռության դրսևորումներն, ավելի են սրվելու 2026-ին ընդառաջ։
Գիտակցել, կազմակերպվել, չհանձնվել և հավատալ»։

Աղբյուրը`   Լիլիթ Գալստյան