«Բա վախեր չունեցող իշխանությունն իրեն այդպես կպահի՞»․ Արմինե Օհանյան
![]() 159 Այսօր, 17:00 «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փոքր երկիր ենք՝ փոքր մասշտաբների, դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով. փոքր տեսահորիզոն, փոքրոգի իշխանություններ, փոքրիկ վիրավորանքներ, որոնք տարիներով չեն մոռացվում, մանր-մունր իրադարձություններ, որոնք ցնցում են երկիրը, մեկ երկու անձի կողմից օրակարգի սահմանում, մեկ-երկու ստատուսից առաջացող փոթորիկ... Երեկ իշխանությունը որոշել էր «ահ տալ» ընդդիմությանը, գողական լեզվով ասած՝ «ստրախ գանյատ» անել, և ընդդիմությունն էլ, մեր մեջ ասած, բավականին ազդվել էր դրանից: Բայց եթե ոստիկանություն, զենք-զորք, երբեմն ֆինանս չունեցող ընդդիմության դեպքում ինչ որ տեղ հասկանալի են այդ վախերը՝ լիքը ուժային լծակներ ունեցող, օրենքից ու Աստծուց վախ չունեցող իշխանությունների առաջ, ապա իշխանական պահվածքն այլ կերպ, քան քստմնելի, այս դեպքում, հնարավոր չէ որակել: Ենթադրենք, թե իշխանափոխության պլան եք բացահայտել, այ իմ 18 թվի իշխանափոխության աննկուն հերոսներ, ո՞վ ասաց, որ ձեզ կարելի էր իշխանափոխություն անել, իսկ ուրիշներին՝ ոչ: Ասենք թե իսկապես ինչ-որ մարդիկ իշխանափոխություն են ծրագրել, ինչո՞ւ եք նախ ձեզ պատկանող կայքով «սլիվ» անում, հետո դրա հիման վրա վարույթ հարուցում, ապա դիմակավորված ուժայիններով՝ անզեն մարդկանց հավաքում-ձերբակալում, բայց այդ ընթացքում շնչակտուր հաղորդագրություններ տարածում՝ չսպասելով, որ վարույթն ընթանա, խախտելով անմեղության կանխավարկածն ու դատարանի դեր ստանձնելով: Հետն էլ իրար հերթ չտալով ստատուսներ եք գրում, լայվեր մտնում: Բա ուժեղ, վախեր չունեցող, իրավապահներ ունեցող, ամենակարևորը՝ օրենքի շրջանակներում գործող իշխանությունն իրեն այդպես կպահի՞: Ասենք, ինչ-որ մարդիկ քննարկել են իշխանափոխության ծրագիրը, իսկ ինչի՞ց երևաց, որ մահափորձեր ու զինված հեղաշրջում էին պատրաստվում անել: Մահափորձի դեպքում ի՞նչ իմաստ ուներ հազարավոր մարդկանցից խմբեր ստեղծելը, ճանապարհներ ու կամուրջներ փակելու սխեմաներ մշակելը...Դրա համար մի քանի քիլլերը բավական չէ՞»: Աղբյուրը` Արմինե Օհանյան |
«Հրատապ․ այսօր Նիկոլ Փաշինյանի խմբերը ներխուժելու են Մայր Աթոռի տարածք՝ բախումներ հրահրելու համար»․ Սյուզի Բադոյան
2721:06«ՀՀ-ի համար կարևոր է մաքսային ոլորտում թվայնացումը». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4521:02«Կործանման այս ուղին խափանելու հեռանկար ունեցող միայն մեկ ուղի կա՝ իմփիչմենթը»․ Ռուբեն Մելիքյան
9420:36«Նիկոլիդ հորով-մորով արիր, հիմա իր զուգընկերուհու դարդո՞վ ես տառապում». Վահե Սարգսյան
11420:24«Մենք իրական-հարաբերական անկախությանը հրաժեշտ ենք տվել 2018թ-ին»․ Արտակ Զաքարյան
11120:12«Պատրաստ ենք ամրապնդել մեր բարեկամությունը Հայաստանի հետ». Չինաստանի ԱԳ նախարար
12020:08«Մոսկան լավագույնս մարմնավորում է Փաշինյանի կերպարը». Սուրեն Սուրենյանց
15719:36«ՆԱՏՕ-ի երեկվա գագաթնաժողովը հիանալի էր». Թրամփ
15419:27