Ի՞նչ են քննարկել Գարեգին Բ-ն ու Լևոն Տեր-Պետրոսյանը. մանրամասներ․ «Ժողովուրդ»
![]() 249 Ուրբաթ, 27 հունիսի, 2025 թ., 09:06 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջերս հրապարակված լուսանկարը, որտեղ պատկերված էին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը եւ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, լուռ բայց հստակ մեսիջ էր հանրությանը։ Հանդիպումը ուղեկցվել է լուրջ և խորքային զրույցով՝ երկրի ներքաղաքական լարված իրավիճակի և եկեղեցու՝ որպես ինստիտուտի դերի վերաբերյալ։ Կաթողիկոսը իր հերթին տեղեկացրել է ՀՀ հիմնադիր նախագահին, որ վերջին շրջանում տարբեր ուղղություններով անընդհատ զգուշացումներ ու սպառնալիքներ է ստանում։ Նրան փորձել են համոզել հեռանալ, հակառակ դեպքում՝ խոստացել են վարկաբեկել կամ նույնիսկ ձերբակալել։ Սակայն հոգեւոր հովիվը այս պահին շարունակում է դիմադրել։ Թե այս հանդիպումը որքանով ազդեցություն կունենա հետագա զարգացումների վրա, ցույց կտա ժամանակը։ Սակայն ակնհայտ է, որ Եկեղեցին եւ պետությունը նորից կանգնած են բարդ հարաբերակցությունների մի հանգուցակետի առջև։ Հիշեցնենք, որ նորանկախ Հայաստանի առաջին անձնագիրը ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն առաջինին անձամբ հանձնեց Վեհափառի տանը»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
