Ուրբաթ, 27 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +25 °C

«Փսլնքոտներն ինձ դարձրել են սպառնալիք․ ուզում էին շոու անել»․ Միքայել Սրբազան

«Փսլնքոտներն ինձ դարձրել են սպառնալիք․ ուզում էին շոու անել»․ Միքայել Սրբազան
159
Այսօր, 16:54

Միքայել Սրբազանը հոգևորականների ու քաղաքացիների հետ երթով շարժվում է դեպի Երևան՝ Քննչական կոմիտե։
«Խնդիրն ասված խոսքերը չեն, խնդիրը ես եմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սրբազանը՝ անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին։ Նրա խոսքով «սրանք ունակ են ամենավատին, որ անգամ հնարավոր չէ պատկերացնել»։
«Ես հայրենիքի մարդ եմ, ես այս երկրի համար աշխատած մարդ եմ։ Եկել հասել եմ մի տարիքի, որ իմ ծերությունը պետք է վայելեմ, էս փսլնքոտները ինձ դարձրել են սպառնալիք, ես սպառնալի՞ք եմ այս երկրին։ Սպառնալիքը նստած է կառավարությունում։ Ես իշխանազավթման հետ գործ չունեմ, ասել եմ, որ այս չարիքը պետք է հեռացվի, որը ԱԱԾ-ի պարտականությունն է։ Հիմա ուզում են մեղադրել, թե եկել թաքնվել, իրադրություն եմ սրում։ Թող երեկ գային, մեկուսի տանեին՝ առանց շոուի։ Ուզում էին շոու անել, եկեղեցուն իբրև բացահայտ ստորացնելը, թե՝ կգանք, եկեղեցուց կտանենք։ Մարդավարի ձերբակալելու էլ ունակ չեն։ Եթե անգամ ինձ ցմահ բանտարկեն, էլի Հայ եկեղեցին հաղթելու է, բանտում ավելի ազատ կլինեմ»,- ասաց Միքայել Սրբազանը։
Նա ճանապարհը շարունկում է ավտոմեքենայով։ «Հաղթանակ»,- ասաց Սրբազանը մեքենա նստելուց առաջ։

«Փսլնքոտներն ինձ դարձրել են սպառնալիք․ ուզում էին շոու անել»․ Միքայել Սրբազան