«Եթե մարդը ունի անձնական կյանք, չի կարող լինել կաթողիկոս, ինքը կաթողիկոս չի»․ Նիկոլ Փաշինյան
![]() 500 Կիրակի, 29 հունիսի, 2025 թ., 00:18 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում պատասխանեցինք «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հարցին, ով միջոցառմանը գրանցվել էր որպես քաղաքացի։ «Մեր հոգևորականների պրոբլեմն Աստծո հետ է, ոչ թե ինձ հետ․․․ Իրենք կուսակրոն քահանաներ են, Մայր Աթոռի՝ Հիսուս Քրիստոսի իջման վայրում ծնկի են գալիս և ուխտագիր են ստորագրում, որ իրենք չեն ունենալու անձնական կյանք։ Աբսուրդ է «կաթողիկոսի անձնական կյանք» բառակապակցությունը։ Եթե մարդը ունի անձնական կյանք, չի կարող լինել կաթողիկոս, ինքը կաթողիկոս չի»,- տեսանյութում ընդգծում է Փաշինյանը՝ պատասխանելով Հայ առաքելական եկեղեցու և հոգևորականների շուրջ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ հարցին։ Անդրադառնալով դիտարկմանը, որ հոգևորականների անձնական կյանքին վերաբերող գրառումներից ելնելով՝ հնչում են կասկածներ, որ, որպես վարչապետ, օգտագործելով իր լծակները, ձեռք է բերում հոգևորականների անձնական կյանքի մասին տվյալներ և դրանք հրապարակայնացնում, Փաշինյանը նշում․ «ԱԱԾ-ն վարչապետին ենթակա մարմին է և ամեն օր ինձ զեկուցում է հանրապետությունում տիրող օպերատիվ իրավիճակի մասին, և եթե անվտանգության հետ կապված և հարակից խնդիրներ կան, բնականաբար ես չեմ կարող չիմանալ, և իմ իմանալը բացարձակապես օրինական է»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
