Երկուշաբթի, 30 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Չբողոքեք այս տարվա ամռան պայմաններից». Լևոն Ազիզյան

«Չբողոքեք այս տարվա ամռան պայմաններից». Լևոն Ազիզյան
225
Երեկ, 17:18

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի» կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ընդամենը չորս տարի առաջ՝ 2021 թվականին, ՀՀ հիդրոօդերևութաբանական դիտարկումների պատմության մեջ արձանագրվեց ամենատաք և ամենաչոր հունիս ամիսը։
Համաձայն ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տվյալների օդի ջերմաստիճանը որոշ օրերին նորման գերազանցել է 8–10°C-ով, իսկ հունիսի 24-ին և 25-ին Երևանում գրանցվել է +41°C ջերմաստիճան։ Հատկանշական է, որ ամսվա 30 օրերից 11 օրերին արձանագրվել են տվյալ օրերի բացարձակ առավելագույն ջերմաստիճաններ։
Հ.Գ. Խնդրում եմ չբողոքել այս տարվա ամռան պայմաններից»։

Աղբյուրը`   Լևոն Ազիզյան