Երեքշաբթի, 01 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Քաղաքապետարանն օրինական պահանջներ է սահմանել, սակայն տնտեսվարողը գործում է իր ուզած ձևով». Արթուր Չախոյան

«Քաղաքապետարանն օրինական պահանջներ է սահմանել, սակայն տնտեսվարողը գործում է իր ուզած ձևով». Արթուր Չախոյան
174
Երեկ, 21:30

Բլոգեր Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Չ»կոռուպացված Երևանի քաղաքապետարանը թույլտվություն էր տվել բնակելի շենքի մուտք բացելու նպատակով, որն էլ առիթ էր հանդիսացել, որպեսզի տնտեսվարողը կտրի տասնյակ տարիներ գոյություն ունեցող վայրի խաղողը, քանի որ այն խոչընդոտ էր հանդիսանում մուտքի համար։
Սակայն հետաքրքիրն այն է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից հաստատված նախագծով այդ հատվածում պետք է տեղադրված լիներ էլեկտրական վերելակ, որն այսօրվա դրությամբ տնտեսվարողի կողմից չի տեղադրվել։ Այսինքն՝ խանութը գործում է՝ չհամապատասխանելով Երևանի քաղաքապետարանի կողմից հաստատված նախագծային պահանջներին։
Ստացվում է, որ փաստաթղթերով քաղաքապետարանը օրինական պահանջներ է սահմանել, սակայն տնտեսվարողը գործում է իր ուզած ձևով՝ թքած ունենալով Երևանի քաղաքապետարանի պահանջների և կանաչ ֆոնդի վրա։
Սա ևս մեկ ապացույց է այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաները կոռումպացված են և ամեն ինչի վրա աչք են փակում։ Հակառակ դեպքում ինչպե՞ս է ստացվում, որ երբ հասարակ քաղաքացին որևէ անօրինական բան է անում, մեկ վայրկյան անց Երևանի քաղաքապետարանի կողմից այդ ապօրինությունը կանխվում է, բայց ոչ նման դեպքերում»։

Աղբյուրը`   Արթուր Չախոյան