Երեքշաբթի, 01 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Ոչ մի ֆրանսիացի չբոռաց` «Ես եմ Արցախը»». Էդուարդ Մանվելյան

«Ոչ մի ֆրանսիացի չբոռաց` «Ես եմ Արցախը»». Էդուարդ Մանվելյան
144
Երեկ, 23:24

Գրող Էդուարդ Մանվելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչքան էլ ուզես չխառնվել, անհնար է...
2015թ-ի հունվարին ծայրահեղական իսլամիստները գնդակահարեցին «Charlie Hebdo» ֆրանսիական օրաթերթի տասներկու աշխատակիցների և վիրավորեցին տասին՝ ներառյալ ոստիկանների։ Հայաստանում՝ ֆբ-յան պատերը սև ներկած, բոլորը ճչում էին՝ «Ես եմ Շառլի Էբդոն», ոնց որ Սպարտակին պահող նրա ընկերները՝ «я Спартак, я Спартак» ճչալով։ Ավելի ուշ ճչալու էին «Ես եմ Փարիզի Աստվածամոր տաճարը»՝ երբ այն հրդեհվեր...
«Շառլի Էբդո»-ից ուղիղ հինգ օր անց, նույն 2015թ-ին, ռուս պերմյակովը Գյումրիում մորթեց Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամներին, բայց՝ «սղաց-գնաց». հիմա ինչ-որ մեկով պարծենում են՝ իբր չթողեց հաշվեհարդար տեսնել...
Մինչ այս ամենը՝ 2014թ-ի փետրվարին ուկրաինական Կիևում սկսվեց Մայդանը, և հայաստանցիների ճնշող մեծամասնությունը ճչում էր՝ «Ես ուկրաինացի եմ»։ Մի քանի ամսվա տարբերությամբ, նույն տարում, ռուսները, հայ հների միջնորդությամբ և արդի «բարերարների» լուռ համաձայնությամբ ձերբակալեցին, ազատազրկեցին, մաշեցին, ստորացրեցին և սպանեցին ազնվագույն արցախցի Լևոն Հայրապետյանին, ու թե հետ գնաք 2014թ-ի ֆբ-յան էջեր, ոչ մի պատի չեք տեսնի՝ «Ես եմ Լևոն Հայրապետյանը»։
Հետ գնանք Ավետիսյաններին. երբ ընտանիքից ողջ մնացած միակ մարդու՝ փոքրիկ Սերյոժայի կյանքի համար աղոթում էր Հայաստանը, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որին «լզելով» շնորհավորում են այսօր, հունվարի 13-ին Աբովյանի Օջախ ռեստորանում երիտհանրապետականների հետ հին Նոր տարի էր նշում։
Եկավ 2020թ-ի աղետն, ու սիրելի Ֆրանսիան ուղիղ 44 օր ջուր ծեծեց, ստանալիքը ստացավ (հասկացողը կհասկանա), և ձեռքերը հետ քաշեց՝ ինչպես Կիլիկիան հանձնելու ժամանակ, ու ոչ մի ֆրանսիացի չբոռաց «Ես եմ Արցախը». համենայնդեպս՝ Մակրոնի ճակատին։
Ուկրաինացները պետական մակարդակով՝ պրեզիդենտի շուրթերից, շնորհավորեցին Ադրբեջանին՝ դրանով թքելով մեր երեխեքի շիրիմներին, բայց սրանք էլի ճչացին՝ «սլավը ուկրաինէ»։
պերմյակովներին ազատ թողնողները, որոնք «խաղաղությունն էին քարոզում», մի անգամ ռըսական դեսպանատան դեմ ակցիա չարեցին, որ գյումրեցի ընտանիքը մորթողին հետ տան, փոխարենը՝ նստած հետևում էին, թե ռըսները ինչպես են ստորացնում մեր տղային, ով անզգուշաբար վթարի պատճառ էր դարձել ռուսաստանում. նրան, կնոջ խալաթ հագցրած, պտտում էին և ստորացնում՝ Հրաչիկ Հարությունյանին, որին ռուսաստանը հրաժարվեց վերադարձնել Հայաստան, իսկ վիժվածք պերմյակովին հանգիստ տարավ, երբ ՀՀ նախագահը քեֆ էր անում։ Ֆեյսբուքում այդ ժամանակ խառն էին օրվա հարցերը վերլուծելով, և ոչ մեկը չըճչաց յուր պատին՝ «Ես եմ Հրաչյա Հարությունյանը»։
Մի թուրք, մեն-միայնակ, Երևանի սրտում պղծեց Եղեռնի հուշահամալիրը, և ոչ միայն պետություն կոչվածը չարձագանքեց․ տո երեք հոգի թասիբով տղա չգտնվեց, ընկնեին ման գային՝ մայրաթաղ անեին դրան։ Եվ նրանք հիմա բոռում են «ես եմ սրբազանը», «ես եմ բարերարը». Բա Լևոն Հայրապետյանն ի՞նչ էր՝ խադավի՞կ... Չէ, տղա էր ու մարդ մեծատառով, պարզապես ռուսները չկարողացան նրան օգտագործել Արցախի դեմ...
Մեղա քեզ, Տեր․ լավ էսքան էլ ցինիկ, անինքնասեր, որ սեփական երեխեքին արդեն հինգ տարի գերության մեջ թողած, դրել խալխի դարդն են լացում. վայ պարսիկը, վայ ուկրաինան, վայ մեր բարերարը, վայ մեր չարերարը, վայ մեր սուրբն ու անսուրբը։
Հազար անգամ ճիշտ էր երջանկահիշատակ Ռոբերտ Սահակյանցը. «Выход один! - книжки надо больше читать».