Կիևը Կանադայից ստացել է 1,7 միլիարդ դոլար ռուսական ակտիվների հաշվին

Ուկրաինան Կանադայից ստացել է 1,7 միլիարդ դոլար, որը ապահովված է սառեցված ռուսական ակտիվներից ստացված եկամուտներով, երկուշաբթի օրը հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը։
«Ուկրաինան Կանադայից ստացել է մոտ 1,7 միլիարդ դոլար (2,3 միլիարդ կանադական դոլար)՝ որպես ERA նախաձեռնության մաս։ Սրանք միջոցներ են, որոնք ապահովված են սառեցված ռուսական ակտիվներից ստացված եկամուտներից»,- գրել է Շմիհալն իր Telegram ալիքում։
Նրա խոսքով՝ տարեսկզբից ի վեր, հաշվի առնելով վերջին փոխանցումը, Ուկրաինան ստացել է մոտ 17,6 միլիարդ դոլար՝ սառեցված ռուսական ակտիվների հաշվին։
Ինչպես ավելի վաղ ասել էր Շմիհալը, ընդհանուր առմամբ, G7 ERA նախաձեռնությունը նախատեսում է Ուկրաինային ուղարկել 50 միլիարդ դոլար, որից 20 միլիարդ դոլարը կտրամադրի ԵՄ-ն։
Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության սկսվելուց հետո ԵՄ-ն և G7 երկրները սառեցրել են Ռուսաստանի արժութային պահուստների գրեթե կեսը՝ մոտավորապես 300 միլիարդ եվրո։ Ավելի քան 200 միլիարդ եվրո գտնվում է ԵՄ-ում, հիմնականում՝ բելգիական Euroclear-ի հաշիվներում, որը աշխարհի ամենամեծ քլիրինգային և հաշվարկային համակարգերից մեկն է։

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
285Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
186Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
153Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
54826.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
59424.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
61523.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
176023.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
69222.10.2026, 02:06