Երեքշաբթի, 01 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

««Օբորոդկի գել»-ը կրկին զառանցել է». Նարեկ Մանթաշյան

««Օբորոդկի գել»-ը կրկին զառանցել է». Նարեկ Մանթաշյան
143
Երեկ, 23:12

«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան գրառումը. «Անինքնասեր մի հայրենադավ, կրկին զառանցել է՝ սպառնալով, թե նույն բառամթերքով պատասխանելու եմ...
Սա ինձ հիշեցրեց մանկությունս, երբ կային երեխաներ, որ «ավտոմատը խոդ տամ, ասածներդ հետ տամ», կամ «Օբորոդկի գել» կեցվածքի մեջ էին:
Հիմա բարոյական դատարկությանը ցանկանում եմ տեղեկացնել, որ հասուն տարիքում տղամարդիկ պարտավոր են խոսքի արժեքը հասկանալ ու խոսքի հետևից ենթադրվող պատասխանատվությունը գիտակցել:
Երբ քեզ հայոյում են, անվանում դավաճան, հողատու, տգետ, հայրենավաճառ կամ նեռ, այդ մարդիկ քեզ հիմնավորված ու պատասխանատու ձևով են դա անում, իսկ դու պարտավոր ես լսել, գլուխդ կախել, ընդունել ի գիտություն և ամոթից գետինը մտնել, եթե, իհարկե, ամոթ ունես, բայց ոչ մի դեպքում դու չես կարող պատասխանել նույն բառամթերքով, որովհետև քեզ ինչ ասում են, դա վիրավորանք չի, դա իրականության փաստարկված գնահատական ա, իսկ քո հնչեցրածը՝ վիրավորանք, որի համար մի օր պիտի պատախան տաս, ու կտաս»:

Աղբյուրը`   Նարեկ Մանթաշյան