«Նիկոլ Փաշինյանի վրա կարող է այս պատմությունը բավականին ծանր նստել»․ Արգիշտի Կիվիրյան
![]() 255 Չորեքշաբթի, 02 հուլիսի, 2025 թ., 20:00 «Եթե Սամվել Կարապետյանը և իր թիմը ցուցաբերեն կամք և պայքարի ունակություն, ապա Նիկոլ Փաշինյանի վրա կարող է այս պատմությունը բավականին ծանր նստել»,- այս մասին «Նյուզ»-ի հետ զրույցում նշեց վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը՝ անդրադառնալով ՀԷՑ-ի պետականացման հետ կապված գործընթացներին։ «Դա կախված է նրանից՝ Սամվել Կարապետյանը կգնա՞ որևէ հաշտության Նիկոլ Փաշինյանի հետ, թե՞ հակառակը՝ կփորձի մինչև վերջ դիմադրել։ Եթե Կարապետյանը մինչև վերջ դիմադրի և անցնի հակահարվածների, ապա Նիկոլ Փաշինյանը բավականին լուրջ խնդիրներ կունենա։ Կարող է կրկնվել Վրաստանի սցենարը, երբ միլիարդատեր Իվանաշվիլին կարողացավ տապալել Սաակաշվիլուն և փաստացի վերցնել իշխանությունը»,- նշեց Կիվիրյանը։ Վերլուծաբանի դիտարկմամբ՝ երկրի ղեկավարը սպառնում է մասնավոր ընկերությանը, երբ հայտարարում է, թե «ՀԷՑ աշխատակիցները, որոնք կզբաղվեն քաղաքական խարդավանքներով աշխատանքից կազատվեն, իսկ նրանք, ովքեր աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, կդատվեն։ «Սա պայթեցնում է այն փուչիկը, թե ՀՀ-ն իբր ժողովրդավար պետություն է»,- ընդգծեց Կիվիրյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
