Հինգշաբթի, 03 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Ցույցերին մասնակցելու համար աշխատանքից ազատելու սպառնալիքը մարդու իրավունքի կոպտագույն խախտում է»․ Արթուր Սաքունց

«Ցույցերին մասնակցելու համար աշխատանքից ազատելու սպառնալիքը մարդու իրավունքի կոպտագույն խախտում է»․ Արթուր Սաքունց
234
Երեկ, 23:12

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի ֆեյսբուքյան գրառումը․ «Բողոքի ցույցերին, հավաքներին մասնակցելու համար մարդուն աշխատանքից ազատելու սպառնալիքը մարդու իրավունքի կոպտագույն խախտում է:
Մարդուն իր կամքին հակառակ հավաքներին, բողոքի ցույցերին մասնակցելու հարկադրելը՝ աշխատանքից ազատելու սպառնալիքով, մարդու իրավունքի կոպտագույն խախտում է:
Մարդու իրավունքի մի կոպտագույն խախտումը մարդու իրավունքի մեկ այլ կոպտագույն խախտման սպառնալիքով ոչ թե վերացնում է մարդու իրավունքի կոպտագույն խախտումը, այլ բազմապատկում է խախտումների քանակը»:

Աղբյուրը`   Արթուր Սաքունց