Հինգշաբթի, 03 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Օնլայն վաճառքը վերջնական թաղելու է օֆլայնին». Սամսոն Գրիգորյան

«Օնլայն վաճառքը վերջնական թաղելու է օֆլայնին». Սամսոն Գրիգորյան
161
Այսօր, 00:48

Գործարար Սամսոն Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կուզեք հավատացեք, կուզեք ոչ, բայց...
Շատ ավելի շուտով, քան դուք կարող եք պատկերացնել, տնտեսական աշխարհը մեծ փոփոխությունների կենթարկվի։
Կվերանան ֆիզիկական խանութները, կոմերցիոն տարածքները երկարաժամկետում կհայտնվեն ճգնաժամի մեջ, հնարավոր է՝ ընդհանրապես դառնան անպիտան։
Չի կարող մի բան իր անդադար ծախսերով և դրանց հետևանքով ավելի թանկ պրոդուկտով մրցակցել ավելի էժան պրոդուկտի հետ։ Օնլայնը չունի վարձավճարի, վաճառողների, կոմունալ ծախսերի, թանկարժեք գույքի խնդիր, հետևաբար օնլայն վաճառքը վերջնական թաղելու է օֆլայնին։
Սպասեք ավելիին.
Չինաստանի արտադրողները, գրավելով աշխարհի արտադրության առյուծի բաժինը, նպատակ ունեն մոտ ապագայում արտադրություն-մեծածախ-հատավաճառ-վերջնական գնորդ օղակից վերացնել մեջտեղի երկուսին։ Լինելու է արտադրող-վերջնական գնորդ մոդելը։
Նույնիսկ այս պահին ծաղկող մարկեթփլեյսերն են կամ փոխվելու, կամ վերանալու, լինելու են այլ որակինները։
Չինացին ասում է,- Ու՞մ են պետք այդ ամազոններն ու օզոնները, երբ մենք՝ արտադրողներս կարող ենք միանգամից վաճառել մեր ապրանքը վերջնական գնորդին։
Այս ուղղությամբ աշխատանքներ արդեն վաղուց են տարվում։ Երբ չինական լոգիստիկան հասավ իր առաջնային նպատակին, իսկ դա Չինաստանից աշխարհի ցանկացած կետ ամենաշատը երեք օրում առաքում ապահովելն է, ՎԵՐՋ՝ աշխարհն անդառնալի կփոխվի։
Կէժանա՞ն բրենդային ապրանքները, թե՞ ոչ, կորոշի նոր շուկան։ Ամեն դեպքում բրենդային ապրանքների վաճառքի օղակներից էլ դուրս կմնան շատ միավորներ, որոնք ազդում էին գնի ձևավորման վրա։ Իմ անձնական կարծիքով չեն էժանանա, ուղղակի բրենդների սեփականատերերը կսկսեն գերշահույթ ստանալ։ Շատերը կվերանան, կծնվեն նորերը ու էլի դրանցից շատերը կվերանան։
Կարճաժամկետ թրենդները կաշխատեն։ Մեկ երկու օրում ստեղծված թրենդային ապրանքն ավելի շատ գումար կաշխատի, քան տասնամյակներով աճեցրած պրոդուկտը։
Սնունդն այստեղ միշտ կմնա շահեկան իրավիճակում, մարդիկ երբեք չեն հրաժարվի ռեստորաններ և սրճարաններ հաճախելուց։ Բայց հասարակական սննդի ոլորտն էլ կունենա մեծ փոփոխություններ, ինչն արդեն սկսվել և զարգանում է։ Մարդիկ սկսել են շատ ավելի քիչ պատրաստել և շատ պատվիրել։ Այստեղ էլ կաճեն օնլայն սննդի կետերը, որոնք չեն ունենա ֆիզիկական սպասարկման սրահներ։ Կունենան միայն խոհանոցներ և առաքում։ Սա էլ կլինի սրանց գնային քաղաքականության առավելությունը՝ խնայելով հարկեր, աշխատավարձեր, գերթանկարժեք վարձավճարներ։
Այս ամենի սկիզբն արդեն դրված է, հիմա տեղի են ունենում բնական անցումային կարգավորումներ։ Երկար սպասեցնել չի տա։
ՀԳ։ Շատերը կասեն՝ անհնար բան է՝ վերջին 30 տարիներն ապացուցեցին, որ աշխարհում արդեն անհնարին ոչինչ չկա։ Կարևորը այս շրջապտույտում աութսայդեր չմնալն է»։

Աղբյուրը`   Սամսոն Գրիգորյան