Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Իշխանությունը նոր արշավ է նախաձեռնել մեդիայի հետ առնչվող անձանց դեմ»․ Տիգրան Աբրահամյան

«Իշխանությունը նոր արշավ է նախաձեռնել մեդիայի հետ առնչվող անձանց դեմ»․ Տիգրան Աբրահամյան
220
Չորեքշաբթի, 02 հուլիսի, 2025 թ., 23:18

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաշինյանն ինքն իրեն հռչակել է դատավոր, մարդկանց համար «վճիռ է կարդացել» ու ողջ քաղաքական/քարոզչական թիմը հեքիաթներ է կառուցում մեր երկրում «կանխված» ցունամիի վերաբերյալ:
Այս ճանապարհին ոչնչի առաջ չեն կանգնել, նույնիսկ կալանավորել են «Սրբազան շարժման» նախաձեռնությունները մշտապես ակտիվ լուսաբանող Լիդիային:
Ի դեպ, այս թեմային քիչ անդրադարձ եղավ, բայց փաշինյանական իշխանությունը նոր արշավ է նախաձեռնել մեդիայի հետ առնչվող անձանց դեմ:
Իշխանության ընդդիմախոսներին կամ նրանց նախաձեռնությունները լուսաբանելը, ըստ ճաշակի կամ օրվա տրամադրության, դարձրել են քրեորեն պատժելի արարք:
Սա էլ ժողբաստիոնի ողջ պերճանքն ու թշվառությունը»։