Հովիկ Աղազարյանը շիշը նետեց ՔՊ-ականների ուղղությամբ․ քաշքշոց սկսվեց
![]() 270 Հինգշաբթի, 03 հուլիսի, 2025 թ., 11:48 ԱԺ արտահերթ նիստում, որտեղ քննարկվում է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, պատգամավոր Հովիկ Աղազարյանը իր ելույթում ասաց, որ իրականում այս քայլերով (ՀԷՑ-ի պետականացման) փորձվում է հակառուսական տրամադրությունները խորացնել, որպեսզի «մենք շրջվենք դեպի Արևմուտք՝ ՌԴ-ի հետ խռովելով»։ «Իսկ Արևմուտքը սկսվում է Թուրքիայից, Թուրքիան էլ որպեսզի մենք սկսենք իր հետ Արևմուտք գնալ, կասի 300 հազար փախստականներ գան, որից մի չնչին մասը կգա ՀՀ, և բոլորդ գիտեք, թե ինչ տեղի կունենա։ Հետևաբար կոչ եմ անում ռուսական կողմին չտրվել մեր սադրանքներին»,- ընդգծեց Աղազարյանը։ ՔՊ-ական Արման Եղոյանը տեղից գոռաց «ամոթ», որին էլ Աղազարյանը պատասխանեց․ «հլը դուրս արի, արա» և ջրի շիշը նետեց նրա ուղղությամբ։ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Աղազարյանին դուրս հրավիրեց դահլիճից և արգելեց նիստին մասնակցել, ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանին էլ նախազգուշացում հայտարարեց: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
