«Կտրիճ Ներսիսյանը կիսում է Աջապահյանի այն միտքը, որ դեմոկրատիան պետք է վերացնել»․ Ռուբեն Ռուբինյան
![]() 233 Հինգշաբթի, 03 հուլիսի, 2025 թ., 18:38 «Հայաստան» խմբակցությունը, «Պատիվ ունեմ» խմբակցությունը, կլասիկ քաղաքական գործիչ Էդմոն Մարուքյանը և երկու անտեր մնացած, ՔՊ-ից հեռացվածները, այդ թվում՝ Հակոբ Ասլանյանը, ում ենթադրում եմ, որ Աջապահյանը կզրկեր ընտրելու իրավունքից, որոշել են մարդուն, որը բացահայտ հայտարարել է, որ Հայաստանում դեմոկրատիան պետք է դեմոնտաժի ենթարկվի, դնել որպես վարչապետի թեկնածու»,- այս մասին խորհրդարանում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: «Սա ցույց է տալիս, որ նրանք ոչ թե հեղաշրջման փորձ են արել, որովհետև պարզապես ուզեցել են գալ իշխանության, այլ նրանք հեղաշրջման փորձ են արել՝ նպատակ ունենալով դեմոնտաժի ենթարկել Հայաստանում ժողովրդավարական կարգերը, ու խայտառակություն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը սրան աջակցում են: Սրան աջակցում է նաև Կտրիճ Ներսիսյանը։ Ձեզ տարօրինակ չի թվո՞ւմ, որ 2020 թվականի վերջին Կտրիճ Ներսիսյանը, հայրապետական հորդորով Նիկոլ Փաշինյանին կոչ արեց հրաժարական տալ»,- նշեց Ռուբինյանը՝ հավելելով, որ դրան հաջորդել է հրաժարական, որից հետո Նիկոլ Փաշինյանը կրկին ընտրվել է, սակայն Գարեգին Բ-ն հայտարարել է, որ իր հայրապետական հորդորն անժամկետ է: «Գիտե՞ք՝ ինչու, որովհետև Կտրիճ Ներսիսյանը կիսում է Աջապահյանի այն միտքը, որ դեմոկրատիան սխալ է, ու պետք է վերացնել: Սա խայտառակություն է, ու դեմոկրատիան ճիշտ է, իսկ Կտրիճ Ներսիսյանը հեռանալու է վեհարանից»,- հավելեց Ռուբինյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
