«Նիկոլի համար ամենամեծ սարսափը հենց Սամվել Կարապետյանն է՝ երրորդ ուժի ի հայտ գալը»․ Գագիկ Համբարյան
![]() 264 Կիրակի, 06 հուլիսի, 2025 թ., 00:12 «Նիկոլ Փաշինյանն ընդամենը կատարող է: Ենթադրում եմ, որ ամենօրյա իր կատարվելիք ծրագիրը ֆաքսով ինչ-որ կենտրոնից ստանում է, որտեղ ժամ առ ժամ գրված է, թե այդ օրն ինքն ինչ հակահայկական և հակահայաստանյան քայլեր է կատարելու»,- «168Ժամ»-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը։ «Այստեղ խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանին հատկապես հետպատերազմյան այս տարիների ընթացքում հաջողվեց անել մի բան, որը նրա իշխանությունը պահեց՝ հաշվի առնելով հայաստանյան հասարակության զգալի մասի քաղաքականապես անգրագիտությունը և պետական մտածելակերպից զուրկ լինելը․․․ Հիմա, եթե նիկոլականների մոտ հարցում կատարեք, ասեք՝ նախկինները վերադառնան, բայց մենք ունենանք ուժեղ պետություն, թուրքի կոշիկ լիզող չլինենք, թե Նիկոլը մնա, կասեն՝ Նիկոլը թող մնա. սա հենց պետական մտածելակերպից զուրկ լինելն է: Հենց սրա հիման վրա Նիկոլին հաջողվեց նախկին-ներկա խաղը տանելով, շանտաժի միջոցով պահպանել իր իշխանությունը: Նիկոլի համար հիմա ամենամեծ սարսափը հենց այն է, որ Հայաստանի քաղաքական մարգինալացված դաշտում, որտեղ կա իրոք նախկին ու ներկա, կարող է հայտնվել երրորդ ուժ՝ մի մարդ՝ Սամվել Կարապետյանի նման, ով երբեք պաշտոն չի զբաղեցրել, երբեք պաշտոնի արդյունքում չի հարստացել, ընդհակառակը՝ այլ երկրում իր գործունեությունը ծավալելով, հաջողություններ ունենալով՝ այդ երկրից ստացած գումարները ներդրել է ՀՀ տնտեսության մեջ»,- նշեց Համբարյանը։ Նրա դիտարկմամբ՝ փորձում են Սամվել Կարապետյանի վերաբերյալ քարոզչություն իրականացնել՝ օրինակ՝ ՀԷՑ-ի վերաբերյալ, բայց չեն ասում, որ այդ մարդը ՀԷՑ-ը խայտառակ վիճակում է գնել։ «Նիկոլի համար ամենամեծ սարսափը հենց Սամվել Կարապետյան անձն է, որին ինքը չի կարող ասել՝ նախկին է: Փորձեր են կատարում մանիպուլյացիաների, կեղծիքների միջոցով ինչ-որ բաների մեջ մեղադրելու, բայց Սամվել Կարապետյանը ո՛չ նախկին է, ո՛չ ներկա և իր ամբողջ գործունեության ընթացքում ՀՀ-ին միայն օգուտ է տվել․․․ Եվ հիմա Նիկոլի համար երրորդ ուժի ի հայտ գալը սարսափ է, ինքը հենց սրանից է վախենում, իր ջղաձգումները, հիստերիան, իր թիմակիցների լպիրշ պահվածքը, շատ դեպքերում՝ խուլիգան վարքագիծը Սամվել Կարապետյանի նկատմամբ, նրանց արտահայտած մտքերը հենց սրանով են պայմանավորված․․․ Սամվել Կարապետյանն այն մարդն է, որը կարող է և պատրաստ է ղեկավարել երրորդ ուժը և մեր հայրենիքից մնացած հատվածը դուրս բերել այն աղետից, որի մեջ հայտնվել ենք կապիտուլյանտ, թուրքի կոշիկ լիզող Նիկոլ Փաշինյանի և նրա թրքաբարո, թրքամետ թիմի պատճառով»,- հավելեց քաղաքագետը։ |
«Արցախի հայկական պահելուն օժանդակելը և էթնիկ զտումը կանխելը կլիներ ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդի փոքրիկ փոխհատուցումը»․ Գարիկ Քեռյան
3702:12«Հասել են մի կետի, որ արդեն փորձում են ազատ խոսքի իրավունքը սահմանափակել»․ Արման Ղազարյան
8601:36«ՀՀ ղեկավարությունը փաստացի հրաժարվում է պայքարել Ադրբեջանից եկող քարոզչական ռիսկերի դեմ»․ Տաթևիկ Հայրապետյան
11201:12«Պետական ողջ համակարգը լծվել է մեկ անձի հիվանդագին ցանկությունների կատարմանը»․ Արծվիկ Մինասյան (տեսանյութ)
9701:00«Իմ հորը վախեցնել հնարավոր չէ, նա սկզբունքային մարդ է»․ Սամվել Հակոբյան (տեսանյութ)
13800:48«Ժողովրդի սթափ ու գիտակից հատվածը օր ու ժամ է հաշվում, որ քեզնից ազատվի»․ Դավիթ Կարապետյան
10700:24«Մեր արածից և չարածից է կախված՝ կհաղթի՞, թե՞ չի հաղթի Նիկոլը»․ Մարինե Պետրոսյան
123Երեկ, 23:48«Ձեր ձևերով շուտ կորեք այստեղից»․ Արթուր Հովհաննիսյան
158Երեկ, 22:36