«Ցանկանում եմ, որ իրավապահների մեջ ևս Մայր Աթոռը դիտարկվի որպես կարմիր գիծ»․ Արամ Վարդևանյան
![]() 213 Երկուշաբթի, 07 հուլիսի, 2025 թ., 19:54 Փաստաբան Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տարածվում է տեղեկատվություն, որ կարող ենք կրկին ականատես լինել այն ամենին, ինչը տեղի ունեցավ 2025 թվականի հունիսի 27-ին: Այսինքն՝ կրկին խոսվում է, որ իրավապահները փորձելու են շրջափակել մեր Մայր Աթոռը: Անկեղծորեն ցանկանում եմ հույս հայտնել, որ մենք այլևս երբեք այդ տեսարանին ականատես չենք լինելու: Անկեղծորեն ցանկանում եմ, որ իրավապահների մեջ ևս Մայր Աթոռը դիտարկվի որպես կարմիր գիծ: Հույսս և ցանկությունս պարզապես չեն բխում մեր պատմությունից, մեր արժեքներից, այլ նաև հենց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակից: Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված որևէ գործողություն որպեսզի լինի օրինական՝ պետք է լինի համաչափ և անհրաժեշտ: Այս չափանիշների և միջազգային իրավական նորմերի տեսանկյունից ցանկացած նման նոր գործողություն Մայր Աթոռում հանդիսանալու է «քմահաճ ոտնձգություն»: Աղբյուրը` Արամ Վարդևանյան |
«Այս պայքարը շարունակվելու է, քանի դեռ ՀՀ-ն չի ազատվել թշնամական ռազմական ներկայությունից». Արման Բաբաջանյան
4822:18ՌԴ մի շարք օդանավակայաններում թռիչքները սահմանափակվել են
9221:54«Վերին Լարսում գյուղամթերքով բեռնված հարյուրավոր մեքենաների չեն թողնում անցնել ՌԴ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
4021:18«Խախտվել են կալանքի տակ գտնվող Ստեփան Սամվելյանի հիմնարար իրավունքները»․ Զարուհի Փոստանջյան
10420:48Դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են Վեդիի ջրամբար (տեսանյութ)
8720:00Բլոգեր Արսեն Մարգարյանին սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում (տեսանյութ)
16419:48Էրդողանի կինը նամակ է հղել Մելանյա Թրամփին
14019:30«Ավելի անվտանգ, քան նիկոլը․ ոստիկանական համակարգն ապահովում է բաբաջանյանի անվտանգությունը». Կարապետ Պողոսյան
7719:18