«Թուրքիան 30 տարում 3,6 միլիարդ դոլար եկամուտ կստանա «Զանգեզուրի միջանցքի» շահագործումից». Ուրալօղլու

Թուրքիան ակնկալում է «Զանգեզուրի միջանցքի» իր հատվածի շահագործումից 30 տարվա ընթացքում ստանալ 147.6 միլիարդ լիրա (3.6 միլիարդ դոլար՝ ներկայիս փոխարժեքով)։
Ինչպես հաղորդում է Report-ը՝ հղում անելով TRT Haber-ին, այս մասին Իգդիրում հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
«30-ամյա կանխատեսման համաձայն՝ շահագործման եկամուտը կկազմի 135 միլիարդ լիրա, վթարների կրճատմանը՝ 3 միլիարդ լիրա, կլիմայական օգուտներինը՝ 2.1 միլիարդ լիրա, ժամանակի խնայողությանը՝ 3.5 միլիարդ լիրա, ճանապարհների սպասարկման վրա խնայողությանը՝ 4 միլիարդ լիրա։ Այսպիսով՝ 30 տարվա ընթացքում եկամուտը կկազմի 147.6 միլիարդ լիրա»,- ասել է նախարարը։
Ուրալօղլուն նշել է, որ միջանցքի գործարկումից հետո Թուրքիան բազմապատիկ կվերադարձնի իր հատվածի՝ Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղու կառուցման մեջ կատարված ներդրումները։
Նրա խոսքով՝ Զանգեզուրի միջանցքը կարևոր է ամբողջ տարածաշրջանի համար, այդ թվում՝ այն պատճառով, որ այս երթուղին կաջակցի Միջին միջանցքին։
«Սա զգալիորեն կխնայի ճանապարհորդության ժամանակը ծովային տրանսպորտի համեմատ։ Ընդհանուր առմամբ, մեզ անհրաժեշտ են բոլոր տեսակի այլընտրանքներ։ Այս նախագծում ներդրումները պետք է դիտարկել որպես ռազմավարական», - ասել է թուրք նախարարը։
Նրա խոսքով՝ «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Թուրքիան թյուրքական պետությունների և Հեռավոր Արևելքի հետ կապող ամենակարճ երթուղին։

Ռուսաստանը շարունակում է արգելել Հայաստանից ձկան և կաթնամթերքի ներմուծումը
41925.09.2026, 22:19
«Իշխանությունը պետբյուջեից լավություններ է անում»․ Ոսկան Սարգսյան
26125.09.2026, 15:54
««Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց»․ Ալիև
26625.09.2026, 15:24
«Ադրբեջանից Հայաստան գազի մատակարարումների համար անհրաժեշտ կլինի գազատար կառուցել և երկարաժամկետ պայմանագրեր կնքել»․ Շևցով
48925.09.2026, 15:18
«Կույբիշևի» նավթավերամշակման գործարանը ԱԹՍ-ի հարվածից հետո դադարեցրել է նավթավերամշակման աշխատանքները
52624.09.2026, 22:42
ՌԴ-ն սպառնում է նոյեմբերի 1-ից դադարեցնել Հայաստանին գազի մատակարարումը, եթե Երևանը չկատարի իր քաղաքական պահանջները
58324.09.2026, 21:24
Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են էներգահամակարգերի ինտեգրման հարցը
26024.09.2026, 18:54
«Հայկական ի՞նչ ապրանք է արտահանվել Ադրբեջան»․ հարց՝ Գևորգ Պապոյանին (տեսանյութ)
28124.09.2026, 13:54