ՏՀԿ գագաթնաժողովը Ստեփանակերտում՝ որպես հակահայկական քարոզչության հարթակ
![]() 180 Երեկ, 20:48 Ադրբեջանի կողմից բռնազավթված Ստեփանակերտում հուլիսի 3-4-ն անցկացվեց Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 17-րդ գագաթնաժողովը։ Իլհամ Ալիևն այս հարթակը կրկին օգտագործեց՝ Հայաստանի նկատմամբ կեղծ մեղադրանքներ և անհիմն պահանջներ հնչեցնելու համար, գրում է «Գեղարդ» հիմնադրամը։ ՏՀԿ անդամ երկրների ղեկավարներին Ալիևը հրավիրել էր Ստեփանակերտ՝ նրանց ներկայությամբ լեգիտիմացնելու իր հերթական հակահայկական ելույթը։ Արցախի ամբողջական հայաթափումից հետո Ադրբեջանի վարած քաղաքականության առանցքում այսօր կանգնած է պատմության վերաշարադրման փորձը՝ հիմնված խեղաթյուրված և մանիպուլյատիվ մոտեցումների վրա։ Ադրբեջանի նախագահի ելույթի գրեթե կեսը նվիրված էր Հայաստանի հասցեին ուղղված մեղադրանքներին։ Ըստ նրա՝ իբր Հայաստանը ոչնչացրել է Արցախի (իր բառերով՝ «Լեռնային Ղարաբաղի») քաղաքներն ու գյուղերը, մշակութային և կրոնական հուշարձանները։ Մասնավորապես, նա հայտարարեց, թե Արցախում առկա 67 մզկիթներից 65-ը իբր հավասարեցվել են հողին, իսկ մնացած երկուսն էլ վնասվել են և օգտագործվել որպես ախոռներ։ Ալիևն այս անհիմն մեղադրանքներին նաև վտանգավոր երանգ հաղորդեց՝ հայտարարելով, թե խոսքը վերաբերում է «իսլամական կրոնի և աշխարհի մուսուլմանների նկատմամբ անհարգալից վերաբերմունքին»։ Ըստ նրա՝ իբր հայերը թալանել և Հայաստան են տեղափոխել ադրբեջանցիների գերեզմանաքարերը, իսկ Ադրբեջանի կողմից ձևավորված պետական հանձնաժողովն էլ «գնահատել է» Հայաստանի հասցրած վնասը 150 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով։ Հարց է ծագում՝ միջազգային ո՞ր կազմակերպություններն ու ե՞րբ են արձանագրել այն «վանդալիզմը», որի մասին պարբերաբար խոսում է Բաքուն։ Իրականում, ամբողջապես հակառակ պատկերն է փաստագրվել միջազգային մի շարք կառույցների և դիտորդական առաքելությունների կողմից։ Օրինակ՝ «Caucasus Heritage Watch»-ը, հիմնվելով արբանյակային պատկերների վրա, փաստագրել է Արցախի տարածքում հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումը։ Կազմակերպության՝ 2024 թվականի հունիսին հրապարակված զեկույցում արձանագրվել է հայկական եկեղեցիների, վանքերի, գերեզմանատների, խաչքարերի և մշակութային այլ կառույցների կորստի 75% աճ։ ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի (USCIRF) 2025 թվականի զեկույցում հստակ մատնանշվել է, որ Ադրբեջանը վարում է կազմակերպված քաղաքականություն՝ միտված Արցախի հայկական կրոնական և մշակութային ժառանգության վերացմանը։ Իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային արժեքների ոչնչացման վերաբերյալ ստացված բազմաթիվ հաղորդագրությունների առնչությամբ։ Վերջինս փորձել է առաքելություն ուղարկել Արցախ՝ մշակութային ժառանգության վիճակը գնահատելու նպատակով, սակայն առաքելությունը մինչ օրս այդպես էլ չի կայացել՝ Ադրբեջանի անհամաձայնության պատճառով։ Ալիևն իր ելույթում անդրադարձավ նաև այսպես կոչված «արևմտաադրբեջանցիներին»՝ հայտարարելով, թե անհրաժեշտ է երաշխավորել Հայաստանից իբր արտաքսված ադրբեջանցիների վերադարձի իրավունքը։ Նա հղում արեց 2025 թվականի հունիսին Ստամբուլում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարական հանդիպման ժամանակ ընդունված բանաձևերին, որոնցում, ըստ Ալիևի, աջակցություն է հայտարարվել այդ «վերադարձի իրավունքին»։ Այս համատեքստում՝ հարկ է հիշեցնել, որ Ստեփանակերտը՝ որպես բնիկ հայկական քաղաք, ընդամենը երկու տարի առաջ է բռնազավթվել և հայաթափվել Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունների արդյունքում։ Ստեփանակերտում գագաթնաժողովին մասնակցած պետությունները՝ Ադրբեջան, Թուրքիա, Պակիստան, Աֆղանստան, Տաջիկստան, Ղրղզստան, Ղազախստան, Ուզբեկստան, Թուրքմենստան, ինչպես նաև՝ Իրանը, որոնք նաև Իսլամական համագործակցության կազմակերպության անդամներ են, Ստամբուլում միաձայն կողմ են քվեարկել վերը նշված բանաձևերին։ Սակայն, շինծու հայտարարություններից բացի, այս պետությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները պետք է հստակ գիտակցեն հետևյալը․ Ստեփանակերտը եղել և մնում է պատմական հայկական քաղաք, որի հայաթափումը հետևանք էր Ադրբեջանի ագրեսիվ և էթնիկ զտման քաղաքականության։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |
«Հայոց անհայտ մայրաքաղաքը՝ Արմենիկ». Խաժակ Սիրեկանյան (տեսանյութ)
5402:06Հունաստանի ափային ծառայությունը հրազեն է կիրառել ադրբեջանցիների մոտորանավակը կանգնեցնելու նպատակով
12700:56Աբովյան փողոցի և Հյուսիսային պողոտայի հատման մասում ապամոնտաժվել է 4 ինքնակամ կառուցված շինություն (տեսանյութ)
11900:48«Նիկոլին որպես գործիք ծառայող մարդիկ հատում են անդառնալիության սահմանը»․ Լիլիթ Բլեյան
162Երեկ, 23:42Վթարային ջրանջատում կլինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
115Երեկ, 23:36«Հայաստանի իշխանությունն ատամներով պաշտպանում է թուրքական լրատվամիջոցներին, իմ էջին էլ fact check է ուղարկում». Շպռոտ
130Երեկ, 22:36«Թե իրենք զինվորի նասկի ու տրուսիկ են կերել, դուք զինվորն էլ հետն եք կերել». Հասմիկ Բաբաջանյան
136Երեկ, 22:06Ռուսաստանը պատրաստ է Իրանից արտահանել ավելորդ հարստացված ուրանը
210Երեկ, 21:48