«Տեղի է ունենում ուժային և իրավական համակարգում ներգրավված կանանց քաղաքական շահագործում»․ Լարիսա Ալավերդյան
![]() 272 Երկուշաբթի, 07 հուլիսի, 2025 թ., 22:42 «Կանանաց ներգրավվածությունը իշխանությունների մեջ՝ մասնավորապես ուժային և իրավական համակարգում, բերել է նրան, որ փաստորեն Հայաստանում տեղի է ունենում կանանց քաղաքական շահագործում»,- այս մասին «Եվրոմեդիա24»-ի հետ զրույցում նշեց ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը։ «Կանայք փաստորեն հլու հնազանդ ծառայում են բացարձակապես մեկ խմբի, որը կառավարվում է արտերկրից, և նրանք ծառայում են այդ պղտոր խմբերի շահերին»,- ընդգծեց Ալավերդյանը՝ հավելելով՝ անպիսի տպավորություն է ստեղծվել, թե Հայաստանում չկան իրավաբաններ, օրենքներ, և միայն էմոցիոնալ և «տրամաբանական» քննարկումների արդյունքում պետք է հավատանք, որ այս կամ այն անձը հանցագործ է։ Առաջին ՄԻՊ-ի դիտարկմամբ՝ իշխանական ղեկին գտնվող թիմը մեկ տարի շուտ սկսել է իր նախընտրական արշավը և ուզում է «մաքրել- ջնջել» բոլոր այն կետերը կամ անձանց և ուժերին, որոնք համաձայն չեն իշխանության քաղաքականության հետ։ Ալավերդյանի խոսքով՝ այս իշխանության վարած քաղաքականությունը սպասարկում է թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականության շահերը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
