Չորեքշաբթի, 30 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +33 °C

Աբովյան փողոցի և Հյուսիսային պողոտայի հատման մասում ապամոնտաժվել է 4 ինքնակամ կառուցված շինություն

Աբովյան փողոցի և Հյուսիսային պողոտայի հատման մասում ապամոնտաժվել է 4 ինքնակամ կառուցված շինություն
210
Երեքշաբթի, 08 հուլիսի, 2025 թ., 00:48

Աբովյան փողոցի և Հյուսիսային պողոտայի հատման մասում՝ Աբովյան 1/3 հասցեում, ապամոնտաժվել են չորս ինքնակամ կառուցված շինություններ, որոնք կառուցվել էին համայնքին պատկանող հողի վրա։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապեարանը։
«Տարածքը նախատեսվում է բարեկարգել և վերադարձնել իր բուն գործառույթին՝ որպես մայթ՝ հետիոտների ազատ և անվտանգ տեղաշարժի համար։
Շենքը հանդիսանում է պատմամշակութային հուշարձան, և այս աշխատանքներով վերականգնվում է նաև նրա տեսանելիությունն ու արժևորվում պատմական միջավայրը»,- նշված է Երևանի քաղաքապետարանի գրառման մեջ։