Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Մեկնարկում է Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին հարցի քվեարկությունը

Մեկնարկում է Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին հարցի քվեարկությունը
225
Երեքշաբթի, 08 հուլիսի, 2025 թ., 16:48

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին հարցի փակ, գաղտնի քվեարկությունը կսկսվի ժամը 16:50-ին և կտևի մինչև 17:20: Այն կընթանա նիստերի դահլիճին կից սրահում:

Ավելի վաղ ներկայացրել էինք Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ Գլխավոր դատախազի միջնորդությանը համաձայնություն տալու մասին քվեարկության արդյունքները: