Չորեքշաբթի, 09 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +26 °C

«Ի վերջո ի՞նչ են այդ փակ դռների հետևում պայմանավորվում»․ Քրիստինե Վարդանյան

«Ի վերջո ի՞նչ են այդ փակ դռների հետևում պայմանավորվում»․ Քրիստինե Վարդանյան
98
Այսօր, 13:06

«Ի վերջո ի՞նչ են այդ փակ դռների հետևում պայմանավորվում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով Փաշինյան-Էրդողան և սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպումներին։ Պատգամավորի կարծիքով ՀՀ-ում եկեղեցու դեմ արշավն ուժգնացավ և կալանավորումների ալիքը սկսվեց Էրդողանի հետ Ստամբուլում կայացած հանդիպումից հետո։ «Իսկ կարո՞ղ ենք ենթադրել, որ Փաշինյանը խնդիր ունի Էրդողանին և Ալիևին ցույց տալու, որ ինքը երկրի ներսում պահում է վերահսկողությունը և տեր է այն պայմանավորվածություններին, որը ձեռք է բերել»,- ասաց Վարդանյանը՝ նշելով, որ կատարվողը հենց այդ պայմանավորվածությունների շրջանակում է։