«Էականն այն է, թե ԱՄՆ-ն ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ առաջարկ արե՞լ է»․ Հակոբ Բադալյան
![]() 219 Չորեքշաբթի, 09 հուլիսի, 2025 թ., 15:48 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ հուսով է Հայաստանի և Ադրբեջանի միջև մոտ ապագայում կկնքվի խաղաղության համաձայնագիր: Ռուբիոն դարձյալ չի անդրադարձել օրերս տարածված տեղեկությունը, թե արդյո՞ք ԱՄՆ-ն Հայաստանին ու Ադրբեջանին անում է ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ որևէ առաջարկ: Սա է էականը, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը բացարձակապես չի լուծելու խաղաղության հարցը, քանի դեռ լուծում չունեն մյուս առանցքային հարցերը՝ թե ճանապարհների հետ կապված, թե կապված նաև սահմանազատման ու սահմանագծման գործընթացի հետ: Ի վերջո, «մոռացության» է մատնված նաև հարցը, թե ինչո՞ւ չի մեկնարկում սահմանազատման ու սահմանագծման գործընթացը, որի աշխատանքային կանոնադրությունը պատրաստ է վաղուց և կողմերը հաստատել են վաղուց: Ամիսներ առաջ հայտարարվեց, որ պայմանավորվել են ուղղությունը՝ Հյուսիսային կետից մինչև հարավային կետ: Ուրեմն ինչո՞ւ չի մեկնարկում գործընթացը: Ակնհայտ է, որ հայ-ադրբեջանական գործընթացը խաղաղությանը մոտ է միայն ու միայն խոսքերով, իսկ ըստ էության այն բացարձակապես հեռու է խաղաղության իրական նախադրյալներից: Այդ իմաստով, ի դեպ, կարիք չկա նաև խաբել հայ հանրությանը, ներկայացնելով, թե իբր մոտ է խաղաղությունը և այն արտահայտվելու է պայմանագրով: Բոլորովին: Պայմանագրով արտահայտվել կարող է միայն ինքնախաբեությունը, պատրանքը, բայց ոչ խաղաղությունը: Խաղաղությունը ուժերի հարաբերակցության վրա հիմնված բովանդակություն է: Երբ կա այդ բովանդակությունը՝ միկրո կամ մակրո մակարդակում, ապա նույիսկ կարող է չլինել որեւէ պայմանագրի կարիք: Երբ այդ բովանդակությունը չկա, կարող են լինել տասնյակ պայմանագրեր, որոնք պարզապես ի չիք կդառնան մի քանի ժամվա ընթացքում»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
