Փաշինյանը մերժել է Ռուբեն Վարդանյանի հարցով Թրամփի առաջարկը. «Հրապարակ»
![]() 662 Երեքշաբթի, 15 հուլիսի, 2025 թ., 09:06 «Հրապարակ»-ը գրում է. «Վարչախումբը մատը մատին չի խփում՝ 2 տարի Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին վերադարձնելու համար։ Ոմանց թվում է, թե քայլեր ձեռնարկվում են՝ չի ստացվում, սակայն այդպես չէ: Մեր աղբյուրները հայտնում են, որ հայ ազդեցիկ գործիչները կապվել են Թրամփի աղջկա ամուսնու հետ և բանակցել: ԱՄՆ նախագահը, որն այն քիչ մարդկանցից է, որը կարող է այս հարցը լուծել, համաձայնել է միջամտել, եթե ՀՀ իշխանությունները դիմեն իրեն այդ առաջարկով: ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի միջոցով Փաշինյանին են փոխանցել այս առաջարկը՝ որ ընդամենը մի թղթի կտոր է պետք, որ պաշտոնական հիմք լինի ԱՄՆ նախագահի համար, մերժում են ստացել: Փաշինյանի կողմից փոխանցվել է, որ նման գրությունը կխանգարի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքմանը: Ի դեպ, Գենսերը հարցազրույցում ասաց, որ եթե գերիների հարցը մինչև պայմանագրի կնքումը չլուծվի, հետո անհնարին կլինի, քանի որ «կողմերը հետ են վերցնելու միջազգային հայցերը»։ «Ես գիտեմ, որ մի շարք մարդիկ, որոնք այս հարցով հանդիպել են Փաշինյանի հետ, նրան ասել են, որ նախագահ Թրամփն այլ դիրքորոշում ունի գերիների վերաբերյալ, քան Բայդենը, դա նրա համար առաջնահերթություն է։ Նախագահ Թրամփը տեսնում է, որ կա համաձայնության հասնելու հնարավորություն, և նա հասկանում է, որ գերիները պետք է լինեն այդ գործընթացի մի մասը՝ նախքան կամ միաժամանակ... Փաշինյանը պետք է այս հարցով խրախուսի Թրամփին՝ գերիների ազատ արձակվելու համար, դա պետք է անի թե՛ հրապարակավ, թե՛ մասնավոր տարբերակով»,- ասել է նա»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
