Երեքշաբթի, 15 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Պատկերացնում եմ՝ ոնց է Գլխավոր դատախազը սքրինշոթներ անում երթից». Արթուր Սուքոյան

«Պատկերացնում եմ՝ ոնց է Գլխավոր դատախազը սքրինշոթներ անում երթից». Արթուր Սուքոյան
264
Այսօր, 15:06

Պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արդեն պատկերացնում եմ՝ ոնց է Գլխավոր դատախազը սրտի թրթիռով արագ-արագ սքրինշոթներ անում այս երթից։ Մի ձեռքով՝ «ահաբեկչության» մասին հաղորդում գրում, մյուսով՝ քրեական գործեր հարուցում, հեռախոսով էլ կալանքի հրահանգներ է տալիս մասիսներին ու թմբուկներին։ Հայաստանում աբսուրդն արդեն ունի համազգեստ, գեներալի կոչում, պաշտոն, ու մի բացառիկ ունակություն՝ էշ-էշ խոսելու՝ առանց կարմրելու»:

Աղբյուրը`   Արթուր Սուքոյան