«Ինքնիշխանները» վտանգի տակ դրեցին Սյունիքը՝ դարձնելով աշխարհաքաղաքական խաղերի կիզակետ»․ Տաթևիկ Հայրապետյան
![]() 242 Երեքշաբթի, 15 հուլիսի, 2025 թ., 20:06 Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ «Ըստ իս՝ այստեղ ամենից վտանգավոր թեզը «վիճում են» հատվածն է, այսինքն՝ ՀՀ սուվերեն, միջազգայնորեն ճանաչված, 29,743 քառակուսի կիլոմետրի (հատուկ քպ-ականների նախընտրած ու թմբկահարած թիվն եմ գրում) ներառված տարածքը դեսպանը համարում է «վիճաբանության» առարկա։ ՀՀ ԱԳՆ-ն կհանդգնի՞ ԱՄՆ պաշտոնյաներին ուղիղ տեքստով ու հրապարակային ասել, որ նման բովանդակությամբ տեքստերը հակասում են 2025 թվականի հունվարի 14-ին ԱՄՆ-ի ու ՀՀ-ի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության տառին և ոգուն, որտեղ արձանագրված է․ «Միմյանց ինքնիշխանության, անկախության, և տարածքային ամբողջականության աջակցությունը երկկողմ հարաբերությունների հիմքն է»: Թե՞ ինքնիշխանության մասին հայտարարությունները միայն Մոսկվային կարող են ուղղվել։ Փաստերը երկաթյա բան են և գալիս են ցույց տալու, որ հենց այդ «ինքնիշխանները» վտանգի տակ դրեցին Սյունիքը՝ դարձնելով աշխարհաքաղաքական վտանգավոր խաղերի կիզակետ ու այդպես էլ չհասկանալով, որ Սյունիքի թիկունքը պահում էր իրենց կողմից «բեռ» կամ «թոկ» համարվող Արցախը»։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
