Չորեքշաբթի, 16 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +31 °C

«Եթե միջանցք է տալու, ապա այս ներքաղաքական «ռասկլադով» տալու է, և ոչ մեկը ոչինչ չի անելու»․ Միհրան Հակոբյան

«Եթե միջանցք է տալու, ապա այս ներքաղաքական «ռասկլադով» տալու է, և ոչ մեկը ոչինչ չի անելու»․ Միհրան Հակոբյան
294
Այսօր, 02:06

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Միջանցքի մասին տիտուլյար ընդդիմության խոսկացությունը քանի՞ կոպեկ արժի: Խոսում են, որ ի՞նչ լինի… Նիկոլն Արցախ է հանձնել ու 150 հազար հայ մարդու փախստական դարձրել, ներկայիս ընդդիմությունն ի՞նչ է կարողացել անել, որ հիմա ինչ կարողանա անել: ԱԺ-ում սուր հարցե՞ր է տվել անբարոյական սուտասանին, այդքա՞նը չի կարողացածը…
Եթե միջանցք է տալու, ապա այս ներքաղաքական «ռասկլադով» տալու է․ և ոչ մեկը ոչինչ չի անելու՝ բացի, իհարկե, սուր հարցերից: Ես չեմ պնդում, որ խորհրդարանական ընդդիմությունը Նիկոլի հանցակիցն է, ես պնդում եմ, որ խորհրդանական ընդդիմությունն իրավիճակի վրա չունի շատ, թե քիչ զգալի ազդեցություն:
Դրա համար էլ «խորքային ժողովուրդը» (80 տոկոսը) որևիցե դրական ակնկալիք չունի ո՛չ Նիկոլից, ո՛չ էլ խորհրդարանական ընդդիմությունից: Ի տարբերություն Կիրիենկոյի զանգին սպասողների, ցանակացած բանական արարած հասկանում է՝ Նիկոլը մի օր չի լինելու, բայց հետնիկոլական Հայաստանում չի կարող ռեստավրացիա լինել (նախկին նախագահների դեմքով): Ու ինչքան այդ ռեստավրացիայի օրակարգը առաջ մղվի, այնքան «խորքային ժողովուրդը» մերժելու է այդ օրակարգը:
Իհարկե, տրանսֆորմացիա կարող է լինել, բայց ոչ երբեք ռեստավրացիա: Մինչդեռ, ինչպես կասեր Թալեյրանը՝ Բուրբոններն այդպես էլ ոչինչ չսովորեցին և ոչինչ չմոռացան»։

Աղբյուրը`   Միհրան Հակոբյան