Չորեքշաբթի, 16 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +31 °C

Ծառայողական մեքենայով՝ կուսակցական ժողովի. «Ժողովուրդ»

Ծառայողական մեքենայով՝ կուսակցական ժողովի. «Ժողովուրդ»
128
Այսօր, 09:06

«Ժողովուրդ»-ը գրում է. «Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը պետականն ու սեփական միջոցները խառնել է իրար: Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է. «Վերջին երեք օրերին կուսակցական գործունեության բերումով Սյունիքի և Վայոց ձորի մարզերում էի. Գորիսում մասնակցեցի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական ժողովին, իսկ Ջերմուկ եւ Վայք քաղաքներում համապատասխանաբար գիշերակաց և կարճ դադար ունեցա»:
Տեղեկացանք, որ Ռոմանոս Պետրոսյանը շաբաթ օրը՝ հուլիսի 12-ին, Գորիսում կայացած քաղաքական ժողովին ներկայացել է աշխատանքային ծառայողական մեքենայով: Այսինքն՝ պետական բարձրաստիճան պաշտոնյան օգտագործել է պետական բյուջեի գումարը՝ կուսակցության, քաղաքական նպատակների համար, ու սա այն պարագայում, երբ Նիկոլ Փաշինյանը, իշխանության գալով, պայքարում էր «պադավատապետության» դեմ, բյուջեն «լափելու դեմ» պայքար էր սկսել: Բայց իր թիմակիցներին, փաստորեն, կարելի է բյուջեի հաշվին անձնական ու կուսակցական ծախսեր անել:
Սա պաշտոնական դիրքի ենթադրյալ չարաշահման դրսեւորում է, որի իրավական գնահատականը պետք է տա պետական միջոցների ծախսերի վերահսկողությամբ զբաղվող կառույցը, ինչը, բնականաբար, չի արվում»։