Հինգշաբթի, 17 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Գլխավոր նպատակը ՌԴ-ին և Իրանին շրջանցելն ու չինական «Գոտի և ճանապարհ» մեգանախագծին այլընտրանք ստեղծելն է»․ Արա Պողոսյան

«Գլխավոր նպատակը ՌԴ-ին և Իրանին շրջանցելն ու չինական «Գոտի և ճանապարհ» մեգանախագծին այլընտրանք ստեղծելն է»․ Արա Պողոսյան
205
Երեկ, 19:48

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սա «Միջին միջանցք»–ի այս պահին հաստատված մուլտիմոդալ երթուղին է, որի գլխավոր նպատակը Ռուսաստանին և Իրանին շրջանցումն է, ինչպես նաև չինական «Գոտի և ճանապարհ» մեգանախագծին այլընտրանք ստեղծելը։
Ադրբեջանը նպատակ ունի ակտիվացնել Նախիջևանում տնտեսական և կոմունիկացիոն հոսքերը, ինչի համար դիտարկում է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջոցով երթուղին Վրաստանի փոխարեն մտցնել Նախիջևան և միանգամից Թուրքիա։ Սա Ադրբեջանի նպատակներից միայն մեկն է տնտեսական և կոմունիկացիոն իմաստով, և այստեղ չենք խոսում քաղաքական և գեոքաղաքական նպատակների մասին, որոնք ըստ էության գերակշռում են տնտեսական և կոմունիկացիոն պրոեկտներին։ Այս պարագայում Ադրբեջանը փորձում է համատեղել դրանք։
Սակայն՝ եթե անգամ միջանցք չստանա Ադրբեջանը, վստահ եմ, որ շահագրգիռ է «Միջին միջանցք»–ը հենց Մեղրիով անցկացնել, ինչը հնարավորություն կտա ակտիվացնել Նախիջևանի բարդ սոցիալ–տնտեսական վիճակը։
Առնվազն այս մասով, Ադրբեջանը ետքայլ չի անելու, իսկ այստեղ Հայաստանի համար հարաբերությունների բարդացումներ են լինելու Վրաստանի հետ, որը հենց «Միջին միջանցք»–ի շահառուներից մեկն է։ Այս իմաստով, Վրաստանի քաղաքականությունը աստիճանաբար Հայաստանի նկատմամբ առավել քան ճնշման քաղաքականության է վերածվելու։ Ինչից հետևում է, որ թեպետ Վրաստանը խորքում դեմ է միջանցքին հենց սեփական շահերի համատեքստում, սակայն առնվազն հարաբերություններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ չսրելու նպատակով արտաքնապես պահպանում է լոյալություն, թեպետ Հայաստանի շահը պահանջում էր, օրինակ, «միջանցքի» պահանջի դեմ ակտիվ անհամաձայնություն։
Սա ստեղծված այն կոնֆիգուրացիան է, որը Հայաստանի համար ստեղծում է հնարավորություն՝ մինչև վերջ դիմադրելու արտատարածքային ցանկացած տրամաբանության դեմ և ստանալու զիջումներ Ադրբեջանից։ «Միջին միջանցք»–ի անցումը Նախիջևանով Ադրբեջանի համար է կենսական, ուստի Ադրբեջանը առնվազն այս հարցում շահագրգիռ կողմ է հնարավորինս շուտ Հայաստանի հետ պայմանավորվելու համար»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան