«ԱՄՆ-ում Coca-Cola-ի բաղադրության մեջ բնական շաքար կօգտագործվի»․ Թրամփ

30205
Հինգշաբթի, 17 հուլիսի, 2025 թ., 09:48
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Coca-Cola-ն համաձայնել է ամերիկյան շուկայի համար արտադրվող ըմպելիքներում օգտագործել բնական շաքար։
«Ես բանակցություններ եմ վարել Coca-Cola-ի հետ ԱՄՆ-ում՝ Coca-Cola-ի բաղադրության մեջ իսկական շաքարեղեգի օգտագործման շուրջ, և նրանք համաձայնության են եկել։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր նման որոշում են կայացրել», - գրել է Թրամփը իր Truth Social էջում։
Reuters-ի տվյալներով՝ Թրամփի վարչակազմի «Make America Healthy Again» նախաձեռնությունը կապված է առողջապահության նախարար Ռոբերտ Ֆ. Քենեդի կրտսերի կողմից աջակցվող առողջապահական շարժման հետ, որը ձգտում է փոխել սննդամթերքի բաղադրատոմսերը և վերացնել այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են արհեստական գունանյութերը։

ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
24328.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
28928.10.2026, 09:00
Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
68623.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
82121.10.2026, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
86519.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
100117.10.2026, 11:24
Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ողնուղեղի փոխպատվաստման վիրահատություն
230216.10.2026, 22:48
Սանկտ Պետերբուրգում 4 մարդ է հոսպիտալացվել կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությամբ
224816.10.2026, 20:48