«Վաշինգթոնում «աջ ձեռքը» տեղյակ չէ, թե ինչ է անում «ձախը»»․ Հակոբ Բադալյան
![]() 228 Շաբաթ, 19 հուլիսի, 2025 թ., 14:00 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Թրամպը դարձյալ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը մոտ է, «գրեթե արդեն իրականացված»: Ինչ է սա նշանակում, նա բնականաբար չի մանրամասնում: Ավելին, ես նախօրեին ուշադրություն հրավիրեցի ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի հայտարարության վրա, որը լրագրողների հարցերին ի պատասխան ասել էր, թե պետք է պատասխանը պարզել Սպիտակ տանը: Ըստ երևույթին, Վաշինգթոնում այժմ «աջ ձեռքը» տեղյակ չէ, թե ինչ է արել կամ անում «ձախը»: Ամբողջ մտավախությունն այն է նաև, որ մենք կարող ենք ունենալ Իրանի հետ միջուկային բանակցության պատմությունը, երբ պարզվեց, որ մի «ձեռքով» բանակցելով, Վաշինգթոնը մյուս «ձեռքով» արտոնում է Իսրայելի հարվածը: Ովքեր են բանակցողները, ովքեր՝ արտոնողները, սա է առանցքային հարցը: Իմ համոզմամբ, դրանք նույն մարդիկ չեն, ու սա է խնդիրը: Այսինքն, խնդիրը այն է, որ մեր հարցում էլ ամերիկյան այս ակտիվությունը կարող է լինել այն «ձեռքի մասը», որը իրականում միտված է Իրանի շուրջ խնդիրներ ստեղծելուն, այլ ոչ թե խնդիրներ լուծելուն: Եվ դրա մասին է վկայում նաև Թեհրանի վարքագիծը: Հայաստանի և Իրանի ԱԽ քարտուղարների հեռախոսազրույցից հետո, Երևանում Իրանի դեսպանը նաեւ հանդիպում է ունեցել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, որի ընթացքում քննարկվել է հենց ճանապարհների ապաշրջափակման հեռանկարը: Դեսպան Սոբհանին նախօրեին ավելի ուշ ասել է հհետեւյալը. «ՀՀ իշխանություններն ասել են, որ ցանկացած ապաշրջափակում կլինի ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ներքո, այդ թվում՝ նաև վերահսկողությունը, սահմանային գործողությունները։ Ես, բացի դրանից, ուրիշ բան չեմ լսել։ Նման բան ՀՀ պետությունը չի ասել, «միթե»-ների և «եթե»-ների հիման վրա մենք չենք կարող կարծիք հայտնել, ապաշրջափակման վերաբերյալ մեր դիրքորոշումը հստակ է, այն է՝ ցանկացած ապաշրջափակում պետք է լինի ՀՀ տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության ներքո, մնացածը լրատվամիջոցների ենթադրություններն են»: Եթե Երևանն այստեղ փորձում է երկակի խաղ խաղալ՝ մի կողմից ամերիկյան «ձեռքի» միջոցով ինչ որ պայմանավորվածությունների գալ և ստանալ Ադրբեջանից թեկուզ այսպես ասած խաղաղության համաձայնագրի նախաստորագրում, մյուս կողմից Իրանին հավաստիացնել, որ դա չի լինելու տարածքային ամբողջության ու ինքնիշխանության և որևէ տեսակի «արտապատվիրակումով», ապա այդ խաղը կարող է լինել շատ վտանգավոր: Որովհետև դա առաջացնելու է ի վերջո կամ ամերիկացիներին, կամ իրանցիներին «գցելու» բավականին շոշափելի ռիսկ, ինչը բոլոր դեպքերում կարող է հղի լինել ծանր հետևանքով»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
