«Ամենաճիշտ գնահատականը կտա ժամանակը»․ Արշալույս Մղդեսյան

Լրագրող Արշալույս Մղդեսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շառլի արձանը շատ քննարկվեց ու քննադատվեց: Ես իսկապես չեմ հասկանում կամ չեմ տիրապետում այն հմտություններին, որոնցով կգնահատեմ, «կչափեմ» արձանի «լավն» ու «վատը», կամ դրա «լավի» ու «վատի», արվեստի հիանալի գործ լինելու կամ չլինելու աստիճանը:
Բայց Առնո Բաբաջանյանի արձանի օրինակով կարելի է ենթադրել, որ ամենաճիշտ գնահատականը կտա ժամանակը: Ընդհանրապես ժամանակն ամեն բանի լավագույն բացատրությունն ու գնահատականն է տալիս: Եթե արձանը ժամանակի ընթացքում օրգանիկ կերպով «հարմարվեց» միջավայրին, սիրվեց, ապա այն արդեն քաղաքի դիմագծի մի կարևոր շտրիխ է ու պատմության բաղադրիչ: Ժամանակին ֆրանսիացի մտավորականները դաժանաբար քննադատում էին Էյֆելյան աշտարակը, իսկ Լուվրի կենտրում կառուցած ապեկե բուրգը՝ հանարում պզուկ Փարիզի դեմքին: Երկուսն էլ սիրվել են, երկուսն էլ ընդունվել: Սա էն դեպքն է, որ стерпится, слюбится.
Հակառակ դեպքում Շառլի արձանը կդառնա մի օտար տարր քաղաքի դեմքին, որն օրերից մի օր կհեռացվի, չի մնա, ни стерпится, ни слюбится.
Իսկ ընդհանուր առմամբ, Շառլն այս արձանով ներկայացված է բեմում, շարժման մեջ՝ կարծես հենց հիմա է երգում։ Նրա շուրջը՝ տասնյակ ձեռքեր։ Դրանք հանդիսատեսի ձեռքերն են, որ ողջունում են, լսում են, սիրում են։ Դրանք նաև ժողովրդի ձեռքերն են, որ պահում են նրան, բարձրացնում, ու միաժամանակ՝ հիշեցնում արմատների մասին։
Ազնավուրը այստեղ բարձր պատվանդանի վրա չէ։ Նա ժողովրդի ձեռքերի վրա է։ Այդպես ավելի ճիշտ է։ Չէ՞ որ հենց նրանց շնորհիվ էր Շառլը կանգնած բեմերում աշխարհի բոլոր անկյուններում։
Սպիտակ թաշկինակն էլ նրա ձեռքում՝ վերջին խոնարհումն է։ Բայց այս քանդակը հրաժեշտ չէ։ Այստեղ Ազնավուրը դեռ երգում է։
Հ.Գ. Ազնավուրն այնքան հայտնի ու սիրված է, որ արձանն ինքը կարող է ընտրել՝ ում դուրը գալ, ումը՝ ոչ»։

«Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքը հնարավոր է վերագործարկել». «Արթուր Թարխանյան» կենտրոն (տեսանյութ)
21000:42
«Տիգրանակերտի թոնիրները». Համլետ Պետրոսյան (լուսանկար)
224Երեկ, 22:42
«Հայկական Վիշապն արտացոլում է մեր ամենակարևոր երկու որակներից մեկը». Անուշ Հակոբյան (լուսանկար)
46721.07.2026, 20:00
Հայտնի են 23-րդ «Ոսկե ծիրան»-ի հաղթողները
85719.07.2026, 22:36
Հոմերոսի «Ոդիսականի» հիման վրա նոր հեռուստասերիալը նախատեսվում է նկարահանել նաև Հայաստանում
161419.07.2026, 20:24
«11 հազար ձեռագիր է պահվել Բաղաբերդում. արդյո՞ք թշնամին բոլորն է այրել». Արա Զարյան (տեսանյութ)
79519.07.2026, 19:54
«Հայաստանը Կաննի կինոփառատոնում կներկայանա 4 նոր կարճամետրաժ ֆիլմով». ԿԳՄՍՆ
104117.07.2026, 21:06
«Թատերական դահլիճները լեփ-լեցուն են»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
86917.07.2026, 09:42