Ուրբաթ, 22 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Շարունակելու ենք պայքարը իրավական «բեսպրեդելի» դեմ»․ «Մայր Հայաստան»

«Շարունակելու ենք պայքարը իրավական «բեսպրեդելի» դեմ»․ «Մայր Հայաստան»
203
Շաբաթ, 19 հուլիսի, 2025 թ., 18:00

«Մայր Հայաստան» շարժման հայտարարությունը՝ Ռուբիկ Հակոբյանի ապօրինի կալանավորման վերաբերյալ․
«Հայաստանի օրվա իշխանության պարագլխի կողմից շարունակվում են ապօրինի հարձակումները քաղաքական ընդդիմախոսների դեմ:
Նիկոլ Փաշինյանին ենթակա իրավապահ համակարգի և դատավորի ձեռամբ գործ է հարուցվել և երկամսյա կալանքի որոշում է կայացվել քաղաքական գործիչ, ԱԺ մի քանի գումարումների պատգամավոր, 2000-2008թթ. ՌԴ-ում ՀՀ գլխավոր հյուպատոս Ռուբիկ Հակոբյանի մասով:
Հակոբյանի «հանցագործությունը» Հ2 հեռուստաընկերության եթերում Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության քննադատությունն է: Ներկայացված մեղադրանքն աբսուրդի ժանրից է և ցույց է տալիս փաշինյանական իշխանության իրական էությունը:
«Մայր Հայաստանը» խստորեն դատապարտում է օրվա իշխանության հակաիրավական գործունեությունը և շարունակելու է պայքարը իրավական «բեսպրեդելի» դեմ:
Մենք կոչ ենք անում հանրությանը միասնական ջանքերով հաղթահարել մեր երկրին սպառնացող ներքին ու արտաքին մարտահրավերները»:
19.07.2025թ.