«Պարզվում է՝ Խորխոռունու սպանությունը բացահայտված է համարվել 1999-ի սեպտեմբերին»․ Անդրանիկ Քոչարյան
![]() 409 Երկուշաբթի, 21 հուլիսի, 2025 թ., 18:34 Օրեր առաջ ՔԿ-ն հայտնեց Վահրամ Խորխոռունու սպանության բացահայտման մասին։ «Ֆակտոր»-ի եթերում պատասխանելով հարցին՝ արդյո՞ք սա կարելի է բացահայտում անվանել, երբ չկան պատվիրատուների անունները, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ասաց․ «Նմանատիպ հարցեր առաջացել են շատերի մոտ, նաև ինձ մոտ․․․ Վերջապես դուռ բացվեց կոնկրետ ինչ-որ բացահայտումների, բայց պարզվում է՝ Խորխոռունու սպանությունը բացահայտված է համարվել 1999-ի սեպտեմբերին ու երեք հոգի գտնվել են կալանքի տակ։ Դրա մասին ոչ ոք չգիտի։ Առավոտյան խոսել եմ այդ թվականին գլխավոր դատախազ աշխատած Բորիս Նազարյանի հետ։ Հարցրեցի՝ հիշո՞ւմ եք, գործն այդ ժամանակ բացահայտված համարվե՞լ է, թե՞ ոչ, չհիշեց, հետո երկրորդ զանգն ունեցա, ասաց՝ որտե՞ղ կարելի է գտնել, թե էդ որոշումը ոնց է կայացվել արդեն 2000-ի մայիսին։ Եթե նույն գործը հիմա փաստացի տվյալներով համարվում է բացահայտված, ի՞նչ է ավելացվել․․․ Ապացույցները, որ ներկայացվում էին հաղորդագրության մեջ, եղել են նաև 1999-ի սեպտեմբերին։ Մայիսին ո՞վ որոշում կայացրեց, որ հանգամանքները փոխվեցին։ Սրանք կարևոր հարցեր են»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
