«Նիկոլ Փաշինյանի ու կնոջ մեկնաբանությունները կարդալիս, իրենց փոխարեն ամոթ եմ զգում»․ Աշոտ Մելիքյան
![]() 126 Երեքշաբթի, 22 հուլիսի, 2025 թ., 12:30 «Անպարկեշտ փողոցային բառապաշարը պատել է ամբողջ լրատվական դաշտը։ Դա քաղաքական վերնախավից է գալիս։ Սկսած վարչապետից մինչև հասարակ օգտատեր՝ այդ բառապաշարը դարձնում են սովորական»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։ Նրա խոսքով՝ այս առումով կարևոր են Արդարադատության նախարարության կողմից ներկայացված մի շարք օրենսդրական նախագծեր, որոնք ուղղված են մթնոլորտի առողջացմանը․ «Առաջարկվում է, որպեսզի վիրավորանքի ու զրպարտության հիմքով գործերը վերաբերեն ոչ միայն այն դեպքերին, երբ դրանք լրատվամիջոցներով են տարածվել, այլ նաև այն դեպքերին, երբ տարածվել է սոցիալական ցանցերում՝ օգտատերերի կողմից»,- ասաց Մելիքյանը՝ նշելով, որ և՛ վիրավորանքի, և՛ զրպարտության պարագայում տուժած մարդը դատարանի միջոցով հնարավորություն է ունենալու պահանջել հեռացնել տվյալ նյութը։ «Ո՞վ ասաց, որ հայհոյախոսությունը խոսքի ազատության հետ կապ ունի։ Այն, ինչ տեղի է ունենում սոցիալական ցանցերում, դա ուղղակի փողոցային մթնոլորտ է։ Յուրաքանչյուր ոք պետք է գիտակցի, որ իր խոսքի համար պետք է պատասխան տա․․․ Այն բառապաշարը, որով վարչապետն ու իր տիկինը արձագանքում են իրենց հասցեին վիրավորանքներին, ինձ համար դատապարտելի է։ Կարծում եմ՝ երկրի առաջին դեմքն ու իր տիկինը պետք է ավելի զուսպ լինեն և հասարակության համար օրինակ ծառայեն։ Երբ իրենց մեկնաբանությունները կարդում եմ, իրենց փոխարեն ամոթ եմ զգում, ավելին, իմ մտահոգությունները այդ առումով գրել եմ՝ հղում կատարելով վարչապետին։ Ցավոք՝ վարչապետը հավաստիացրել է, որ նույնկերպ շարունակելու է»,- ասաց Մելիքյանը։ |
«Հիշեցի, որ մի քանի ժամ առաջ «Հրաժարիմք»-ն եմ ասել»․ Ռուբեն Մելիքյան
7310:30«Լիդյա Մանթաշյանի «մեղադրանքն» «ապացուցող» նոթերը»․ Տաթևիկ Սողոյան (լուսանկար)
3710:24Սուրեն Պապիկյանի խորհրդականի տղան կալանավորվել է
3410:18«Լիդյա Մանթաշյանին տանջելով՝ իշխանությունը փորձում է կոտրել ժողովրդի կամքը»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
9310:00Կաշառքի սկանդալով հայտնի Նարեկ Վանեսյանին Արսեն Թորոսյանն ու նախարարը տնօրեն են փորձում դարձնել․ «Ժողովուրդ»
11509:00Միքայել Սրբազանի գործով դատավորն ունի 6 անշարժ գույք. բարելավված կենցաղ․ «Ժողովուրդ»
11208:48Սպասվում է առանց տեղումների եղանակ
10008:30«Ես այսօր շոշափեցի նիկոլի կերտվող «իրական» Հայաստանը». Մետաքսե Հակոբյան
25400:30