Իրանի կասկածները չփարատվեցին․ «Հրապարակ»
![]() 182 Հինգշաբթի, 21 օգոստոսի, 2025 թ., 09:06
«Հրապարակ»-ը գրում է․ «Ավարտվեց Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հայաստանյան այցը, սակայն իրանական կողմի դիվանագիտական, զգուշավոր հայտարարություններից պարզ է դառնում, որ «Թրամփի ուղու» վերաբերյալ նրանց մտահոգությունները մնում են չփարատված։ Հայաստանի ու Իրանի ղեկավարների բարձր մակարդակով հանդիպումներից ու բանակցություններից հետո էլ Իրանի նախագահի մտահոգությունները կարծես թե փարատված չեն: Մասուդ Փեզեշքիանը երեկ դեռ Երեւանում էր, որ X-ում գրեց․ «Մեր համատեղ սահմանին երրորդ ուժերի ներկայության մասին մեր մտահոգությունը պետք է փարատվի»: Փաշինյանի հետ հանդիպմանն էլ նա հայտարարել է, որ տարածաշրջանային հարցերը պետք է լուծվեն տարածաշրջանային ուժերի կողմից, եւ այդ խնդիրների ցանկացած փոխանցում երրորդ ուժերին միայն կբարդացնի իրավիճակը։ «Իրանը դեմ է, որ տարածաշրջանի հարցերն արտապատվիրակվեն տարածաշրջանից դուրս գտնվող երկրներին։ Գտնում ենք, որ տարածաշրջանում ղեկավարումը պետք է լինի կովկասյան, խնդիրների արտապատվիրակումը կբարդացնի իրավիճակը»,- ասել է Փեզեշքիանը։ Երկու երկրների կառավարությունները տնտեսական, առեւտրային, կրթական, առողջապահական ու այլ ոլորտներում համագործակցությունը խորացնելու, ավելի սերտ դարձնելու փաստաթղթեր ստորագրեցին: Երկուսն էլ շահագրգիռ են, որ հարաբերությունները հասնեն ռազմավարական մակարդակի, սակայն քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի դիտարկմամբ՝ դրանք հիմնականում տեխնիկական բնույթի էին և չանդրադարձան անվտանգության ու կայունության հարցերին։ Նրա համոզմամբ՝ Իրանը շարունակում է զգուշավոր վերաբերվել Վաշինգթոնում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ դրանք դիտարկելով որպես սպառնալիք իր անվտանգությանը։ «Եթե ՀՀ տարածքով անցնող ճանապարհները գտնվելու են ՀՀ իրավասության տակ, ինչ,ը անկասկած, շատ լավ է, ՀՀ սահմանի վրա գործելու է ԵԱՏՄ օրենսդրությունը, նշանակում է՝ կա՛մ Թրամփն այդ ճանապարհից կօգտվի Մոսկվայի հետ համատեղ Իրանի համաձայնությամբ, կա՛մ ընդհանրապես չի օգտվի»։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
