Չորեքշաբթի, 23 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Վարձակալությամբ հանձնած անշարժ գույքի մասին հայտարարությունը 5 օրվա ընթացքում պետք է ներկայացնել հարկային մարմին»․ ՊԵԿ

«Վարձակալությամբ հանձնած անշարժ գույքի մասին հայտարարությունը 5 օրվա ընթացքում պետք է ներկայացնել հարկային մարմին»․ ՊԵԿ
117
Երեկ, 19:06

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Հարգելի´ քաղաքացի, եթե վարձակալությամբ եք հանձնել Ձեր անշարժ գույքն, ապա հաջորդող 5 օրվա ընթացքում այդ մասին հայտարարություն պետք է ներկայացնեք հարկային մարմին։
2024 թվականի հաշվետու տարվա համար վարձակալությունից եկամտային հարկ վճարելու նպատակով մինչև այս տարվա նոյեմբերի 1-ը Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգում պետք է ներկայացնեք եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր։
Հիշեք, վարձակալության դեպքում եկամտային հարկի դրույքաչափը 10% է, ՍԱԿԱՅՆ եթե հարկային տարվա ընթացքում Ձեր ստացած վարձավճարների հանրագումարը գերազանցում է 60 մլն դրամը, գերազանցող մասի համար ևս 10% հավելյալ եկամտային հարկ է հաշվարկվում։
Գործընթացի մանրամասներին անդրադարձել է ՊԵԿ ընթացակարգերի բաժնի գլխավոր հարկային տեսուչ Իրինա Վարդանյանը»։

«Ինչ ընթացակարգեր են անհրաժեշտ, եթե վարձակալությամբ եք հանձնում ձեր անշարժ գույքը»․ ՊԵԿ