ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կկարողանան ստանալ բջջային ID SIM քարտ
![]() 116 Երեքշաբթի, 22 հուլիսի, 2025 թ., 23:36 Այսուհետ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կկարողանան ստանալ բջջային ID SIM քարտ (mID)՝ համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշման ապրիլի 24-ի փոփոխության։ Այս մասին հայտնում են ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։ ՀՀ-ում բջջային ID SIM քարտ (mID) կարող են ձեռք բերել այն օտարերկրացիները, որոնք ունեն Հանրային ծառայության համարանիշ և հետևյալ փաստաղթղթերից որևիցե մեկը՝ մշտական կացության քարտ, հատուկ անձնագիր, բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք։ Անհրաժեշտ քայլեր անձնագրով, կացության կարգավիճակի քարտով կա՛մ հատուկ անձնագրով, կա՛մ բնակության օրինականությունը հավաստող տեղեկանքով մեկ անգամ անհրաժեշտ է մոտենալ Վազգեն Սարգսյան 3 հասցեում գործող Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ՝ օտարերկրացիների հաշվառման համակարգում նույնականացման վերաբերյալ համապատասխան նշում կատարելու համար։ Այն օտարերկրացիները, որոնք 2024թ. օգոստոսի 23-ից հետո workpermit.am հարթակի միջոցով անձամբ ստացել են կացության քարտ կա՛մ ՀՀ-ում բնակության օրինականությունը հավաստող տեղեկանքի քարտ և ստացել են էլեկտրոնային նամակ (բջջային ID SIM քարտ (mID) ստանալու հնարավորության վերաբերյալ), հնարավորություն ունեն Ծառայություն չայցելելու։ վավեր կացության փաստաթուղթ, անձը հաստատող փաստաթուղթ, հանրային ծառայության համարանիշ։ Բջջային ID SIM քարտ (mID) ստանալու համար անհրաժեշտ է վճարել քարտի վերաթողարկման համար նախատեսված վճարը՝ 500 դրամ։ Նոր SIM քարտ գնելու դեպքում անհրաժեշտ է վճարել նաև սակագնային փաթեթի արժեքը՝ ըստ տվյալ օպերատորի սակագների։ Աղբյուրը` Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն |
«Հիշեցի, որ մի քանի ժամ առաջ «Հրաժարիմք»-ն եմ ասել»․ Ռուբեն Մելիքյան
7310:30«Լիդյա Մանթաշյանի «մեղադրանքն» «ապացուցող» նոթերը»․ Տաթևիկ Սողոյան (լուսանկար)
3710:24Սուրեն Պապիկյանի խորհրդականի տղան կալանավորվել է
3410:18«Լիդյա Մանթաշյանին տանջելով՝ իշխանությունը փորձում է կոտրել ժողովրդի կամքը»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
9310:00Կաշառքի սկանդալով հայտնի Նարեկ Վանեսյանին Արսեն Թորոսյանն ու նախարարը տնօրեն են փորձում դարձնել․ «Ժողովուրդ»
11509:00Միքայել Սրբազանի գործով դատավորն ունի 6 անշարժ գույք. բարելավված կենցաղ․ «Ժողովուրդ»
11208:48Սպասվում է առանց տեղումների եղանակ
10008:30«Ես այսօր շոշափեցի նիկոլի կերտվող «իրական» Հայաստանը». Մետաքսե Հակոբյան
25400:30