Արշավել պատարագի ժամանակ․ «Հրապարակ»
![]() 198 Հինգշաբթի, 24 հուլիսի, 2025 թ., 09:18 «Հրապարակ» թերթը գրում է. «Փաշինյանին հանգիստ չի տալիս Եկեղեցու դեմ պայքարի գաղափարը, երեկ նա հերթական գրառումն արեց՝ մանրամասնելով Վեհարանն «ազատագրելու» ծրագիրը, համաձայն որի Վեհափառին հեռացնելուց հետո ոչ թե նոր կաթողիկոս կընտրեն, այլ տեղապահ կնշանակեն, և կաթողիկոս չի ընտրվի այնքան ժամանակ, «քանի դեռ «Կանոնագիրք հայոց»-ի հիման վրա չհաստատվի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանոնագիրքը»։ Սա նշանակում է Եկեղեցին գլխատել և տարիներով թողնել առանց հոգևոր առաջնորդի։ Փաշինյանը նաև նկարագրեց, թե ովքեր կարող են մասնակցել «վեհարանը վեհի» շարժմանը՝ պետք է լինեն Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հետևորդներ (մկրտված լինեն), գոնե մեկ անգամ սկզբից մինչև վերջ կարդացած լինեն Աստվածաշունչը, վերջին 5 տարում գոնե մեկ անգամ պահած լինեն Մեծ պահք, ամեն օր աղոթեն և այլն։ Իրականում, կան լուրեր, որ արդեն մի քանի շաբաթ է՝ իշխանությունը Վեհարանի դեմ ապստամբող խմբեր է հավաքագրում, որոնցում ընդգրկված են հիմնականում նախկին հանցագործներ, թմրամոլներ, հակասոցիալական վարքի տեր մարդիկ, որոնց հավաքում, կոորդինացնում են, թե ինչպես ասպատակեն Մայր Աթոռը։ Նախնական տեղեկություններով՝ Փաշինյանի Եկեղեցի ներխուժման օր է սահմանել շաբաթ օրը, երբ Գարեգին Բ-ն պատարագ կմատուցի հուլիսի 27-ի Պայծառակերպության տոնին ընդառաջ։ Ասում են՝ Փաշինյանը երկար է մտածել Եկեղեցին գրոհելու օրվա մասին, մի քանի անգամ օրը փոխել է, բայց ամեն անգամ հարց է ծագել՝ եթե Վեհափառը եկեղեցում չլինի, ո՞րն է լինելու հաջորդ քայլը, ուստի որոշել են պատարագի ժամին ներխուժել։ Ի դեպ, նախորդ օրը ՔՊ վարչության նիստին առանց Փաշինյանի նաև դա են քննարկել: Մեզ ասացին, որ վերնախավում Փաշինյանը աջակիցներ, համախոհներ գրեթե չունի, սակայն ոչ մեկը չի հանդգնում բարձրաձայնել դա»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
