«ՀՀ կառավարչի գերագույն խնդիրը պետք է լիներ այս տարածքների ազատագրումը»․ Վարուժան Գեղամյան
![]() 207 Հինգշաբթի, 24 հուլիսի, 2025 թ., 10:06 Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը․ «Այս քարտեզում կարմիրով նշված են Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված այն տարածքները, որոնք 2021թ. հետո տարբեր ժամանակներում գրավվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից։ Նվաճված տարածքները ոչ միայն մեր հայրենիքի մի մասն են, այլև ռազմավարական դիրքեր են, որոնց շնորհիվ թշնամին կարողանում է վերահսկել շատ ավելի մեծ տարածք Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերում։ Դրանց շնորհիվ Ադրբեջան-Թուրքիա տանդեմը թելադրում է մեզ իրենց օրակարգը, պարտադրում «Զանգեզուրի միջանցքը», զրկում մեզ ինքիշխանությունից ու դարձնում վիլայեթ։ Եթե Հայաստանի կառավարիչը լիներ Հայաստանի ու հայության շահերի պաշտպանը, ապա իր գերագույն խնդիրը կլիներ այս տարածքների ազատագրումը։ Նա ամեն օր ոչ միայն գրառումներ կաներ այդ տարածքները ազատագրելու շարժման մասին, այլև կզբաղվեր քաղաքական, դիվանագիտական ու ռազմական աշխատանքով։ Բայց չի անում, փոխարենը հարձակվելով բոլոր ընդդիմախոսների վրա։ «Ինչո՞ւ» հարցի պատասխանը ոչ միայն պարզ է, այլև անկարևոր։ Կարևորը այդպիսի քաղաքականության վերջնաարդյունքն է, որը հակահայկական է իր բնույթով։ Սակայն Հայաստանը նույնիսկ այսպիսի վիճակում հնարավորություն ունի դիմադրել, վերակազմակերպել իր ուժերը ու ազատագրել իր տարածքները՝ այդպիսով նորից դառնալով տարածաշրջանային գործոն, որն իր հերթին կբերի թե՛ ռազմական, թե՛ տնտեսական անվտանգություն ու վստահ ապագա կերտելու բազմաթիվ շանսեր։ Աղբյուրը` Վարուժան Գեղամյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
