«Ստախոս և անհայրենիք լինելուց զատ, նաև վախկոտ ես». Վահագն Չախալյան
![]() 302 Հինգշաբթի, 24 հուլիսի, 2025 թ., 20:24 Հուլիսի 5-ից կալանքի տակ գտնվող Վահագն Չախալյանը քրեակատարողականից նամակ է ուղղել Նիկոլ Փաշինյանին, որում ասված է. «Քեզ բարևով և պարոնով չեմ դիմում, Նիկո՛լ, և այս աշխարհում ամենից լավ դու գիտես, թե ինչու։ Այն, որ հարցերից լավ խուսափել գիտես՝ դա բոլորը գիտեն, բայց վաղ թե ուշ այլևս չես կարողանալու մեր հարցերին պատասխանելուց խուսափել։ Հավատա՝ գալու է այդպիսի ժամանակ։ Օրինակ՝ պատասխանելու ես, թե ինչու հղի Սոնա Մնացականյանին իր չծնված երեխայի հետ սպանած հանցագործները ինչ «հրաշքով» կամ զարտուղի ճանապարհներով են խուսափել քո դատավորների և քննիչների ձեռքն ընկնելուց, կալանավորվելուց, այնուհետև՝ պատիժ կրելուց։ Դու նաև պատասխանելու ես, թե ինչու թմրանյութի վաճառողներին (ժողովրդական բառով ասած՝ «բառիգներին») չես ձերբակալում, կամ՝ այդ ինչպես է լինում, որ բոլոր «յուղոտ տենդերները» հենց թիմակիցներիդ են շահում։ Օրինակ՝ ՔԿՀ-ներում կալանավորներին սնունդով ապահովելու «տենդերը» «Արտ Լանչի» ձեռքից տարել է Ալեն Սիմոնյանի հայրը։ Ի դեպ, այստեղ ևս ստեցիր։ Ադրբեջանի կողմից հետախուզվողների ցուցակից ոչ միայն բարերար Սամվել Կարապետյանին ես ձերբակալել, նաև ինձ՝ Վահագն Չախալյանիս։ Թե՞ իմ պարագայում իսկապես «զուգադիպություն» էր։ Ես տպավորված եմ, Նիկոլ, ստախոսության քո վարպետությամբ և հանճարով։ Ամբողջ ասուլիսդ «փայլում» էր քո տարերքի՝ ստի ու կեղծիքի մեջ։ Զգում էիր քեզ՝ ասես ձուկը ջրում։ Եթե Արցախը հանձնած չլինեիր, կարելի էր անգամ հիանալ ստախոսության, դատարկախոսության քո վարպետությամբ, հանուն արդարության նաև ճարտասանությամբ և հռետորությամբ։ Սակայն այն գիտակցումը, որ հենց այդ ճարտասանության և հռետորության տաղանդի շնորհիվ ես կարողացել խաբել ՀՀ և ԱՀ քաղաքացիներին և նրանց մի ստվար հատվածի տնավեր արել, գաղթական դարձրել՝ այդ տաղանդը միայն զզվանք է առաջացնում, զզվանք ու խղճահարություն։ Ափսո՜ս, բանտից ինձ արտահայտվելու այլ ձևաչափ չի մնացել, քան այս ձևաչափը։ Ստախոս և անհայրենիք լինելուց զատ՝ դու նաև վախկոտ ես, Նիկո՛լ։ Վախկոտությունից է, որ քեզ թվացել է, թե ինձ ճաղերի հետևում փակելով կարող ես լռեցնել։ Չարաչար սխալվել ես։ Ամեն կերպ փորձում ես ապացուցել, որ Աստծուն ես հավատում, այլ ոչ՝ սատանային։ Ի դեպ՝ Աստծուն հավատացողին Աստվածավախ են ասում։ Իսկ Աստվածավախ մարդը երբեք չի համարձակվի շահարկել, ինչպես դու ես շահարկում վերջին ժամանակներս։ Հա՛, մեկ էլ բառամթերքումդ նկատված է «Աստված», «Հիսուս» բառերի շեշտակի ավելացումը, բայց դա բացարձակապես չի կարող ապացույց հանդիսանալ այն բանի, որ դու Աստծուն հավատում ես։ Так что՝ թարգիր մանիպուլյացիաներդ։ Նիկոլ, եթե դու Աստվածավախ լինեիր, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախի հանձման փաստաթուղթը ստորագրելու փոխարեն, հարյուրավոր եկեղեցիներ ու խաչքարեր հանձնելու փոխարեն՝ 2020 թվականի հոկտեմբերի 6-ին հրաժարականիդ տեքստը կստորագրեիր և հայության գլխին չէիր բերի այս նվաստացումն ու մեծ աղետը։ Տնաքանդ… այնպիսի հպարտությամբ ես ասում. «Այո՛, Արցախի հանձնման և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման տակ ես եմ ստորագրել», կարծես քաղցկեղ բուժող դեղամիջոց ես հայտնաբերել և մարդկությանը փրկել այդ չարիքից։ Եվ վերջում, Նիկոլ, քեզ մաղթում եմ շուտափույթ հրաժարական։ Այն մեզ համար հաղթանակ չի լինի, սակայն պարտությունների, կորուստների շղթային վերջակետ կլինի։ Իսկ մենք պայքարելու ենք մինչև հաղթանակ»։ Աղբյուրը` Սրբազան պայքար |
«Մարդը փողը տա, մոմը դնի, հավաքեք, նորից ծախեք, նորից գա, նորից ծախեք, հետո նորից գա, նորից ծախեք». Ալեն Սիմոնյան
7200:18ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել Միջազգային քրեական դատարանի դատավորների նկատմամբ
5700:00«Թուրքիայում կրկին սկսել են խոսել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին». Արա Պողոսյան (լուսանկար)
109Երեկ, 23:24«Ինչպե՞ս է հնարավոր, որ նման բան տեղի ունենա օրը ցերեկով». Նարեկ Կիրակոսյան
56Երեկ, 23:12Տեղի ունեցավ հայ-ամերիկյան համատեղ «EAGLE PARTNER 2025» զորավարժության փակման արարողությունը։
71Երեկ, 23:00ՄԱԿ-ը դեմ է Իսրայելի կողմից Գազայի գրավման ծրագրերին
44Երեկ, 22:54Նեթանյահուն հրամայել է կրճատել Գազայի գրավման հատուկ ռազմական գործողության ժամկետը
75Երեկ, 22:00«Հասարակությանն ահաբեկմամբ կառավարողները պատրաստ են ամեն ինչի, միայն թե մնան իշխանության»․ Տիգրան Աբրահամյան
158Երեկ, 21:36